Իրանի իշխանությունների կողմից Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման և վերահսկողությանն ուղղված գործողությունները համապատասխանում են միջազգային իրավական նորմերին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Հորմուզի նեղուցում (Իրանի կողմից սահմանված) ընթացակարգերը համապատասխանում են միջազգային իրավունքին», – հայտարարել է Արաղչին Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որի մասին հաղորդագրություն է տարածել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Զրույցի ընթացքում Արաղչին հաստատել է, որ «ոչ թշնամական պետությունների նավերը կարող են տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով՝ Իրանի հետ համաձայնեցնելով»։