Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի ցերեկը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-8-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 4-ի առավոտյան ժամերին առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, … Read more

14:00 Լուրերը մեկ տողով. Սոցցանցերը կսահմանափակվեն անչափահասների համար, Արթուր Ալեքսանյանը դադար է վերցրել

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկանների սոցիալական ցանցերի սահմանափակման հարցը՝ ռիսկերի գնահատմամբ։ • Փաշինյանը հայտարարել է, որ փոքր դպրոցները խոչընդոտում են երեխաների զարգացումը և նպաստում գյուղերի դատարկմանը։ • Սուրբ Աննայի միջադեպի մասնակիցը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց՝ առողջական վիճակի վատացման պատճառով։ • Արթուր Ալեքսանյանը բուժման նպատակով ժամանակավորապես դադարեցրել է … Read more

Հայաստանի կառավարությունը մտադիր է ամբողջ երկրում ստեղծել մարզային տրանսպորտային ցանցեր – Նորություններ 03.04.2026

Հայաստանի կառավարությունը մտադիր է ամբողջ երկրում ստեղծել մարզային տրանսպորտային ցանցեր։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնք այցելության ժամանակ։ «Մեր տեսլականն այն է, որ պետք է ունենանք մարզային տրանսպորտային ցանցեր»,- ասել է Փաշինյանը։Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մանրամասնել է, որ երկու մարզերում տրանսպորտային ցանցն արդեն լիովին ներդրված է։ Խոսքը … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխեքին էնքան գյուղից դուրս չենք թողնում, որ բանակում չեն դիմանում. Նիկոլ Փաշինյան

Լեռնամերձում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում բնակիչները դժգոհեցին, որ գյուղի դպրոցը փակվում է, իսկ երեխաները պետք է հաճախեն հարևան Ամբերդում կառուցվող նոր կրթահամալիր։ Փաշինյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է երեխաների համար ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ։ «Էս ի՞նչ մտածողություն է` երեխեն հանկարծ տնից էն կողմ չգնա, վայ, երեխեն գյուղից դուրս չգա: Բա որ երեխու 18 տարեկանը լրացավ, … Read more

«Դավիթը շնչահեղձություն ուներ, եղունգները սկսել էին սևանալ»․ Լուսինե Մարտիրոսյան

«Դավիթը լավ չէր, շնչահեղձություն ուներ, ես նաև ֆիքսել եմ, որ եղունգները սկսել էին սևանալ, հիմա տանում են «Նաիրի» ԲԿ, որովհետև վիրահատությունները, վերջին հետազոտություններն ու ստացիոնար բուժումն այնտեղ է ստացել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել էին Աբովյան ՔԿՀ, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել էր։ «Դավիթը շնչահեղձություն ուներ, եղունգները սկսել … Read more

Իրանի հրթիռային զինանոցի կեսը դեռևս անվնաս է. CNN

CNN-ը գրում է, որ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հինգ շաբաթ շարունակվող զանգվածային օդային հարվածներին, ամերիկյան հետախուզության թարմ տվյալները փաստում են, որ Իրանի հրթիռային կայանքների և հարվածային անօդաչուների շուրջ 50%-ը դեռևս անվնաս է:  Այս տեղեկատվությունը զգալիորեն տարբերվում է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից, ըստ որոնց՝ Իրանի ռազմական ներուժը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է։ Հետախուզական աղբյուրների պնդմամբ՝ Իրանը … Read more

ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հարազատներին պահում են ոստիկանությունում. դատարանում ծեծն ու uպանության գործը

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հարազատները շարունակում են ձերբակալված մնալ։ Հայտնել էինք, որ Չարենցավանի դատարանում խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել։ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում տուժողների հարազատների և մեղադրյալների միջև վիճաբանություն էր սկսվել, որը վերածվել էր ծեծկռտուքի։ Դրա հետևանքով վիրավորվել էին նաև դատական կարգադրիչները։ Կարգադրիչներից … Read more

Վենսը դեմ է եղել Իրանի դեմ գործողություններին. Time

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցների շրջանում Իրանի դեմ ռազմական գործողության գլխավոր հակառակորդն էր, հաղորդում է Time ամսագիրը՝ հղում անելով աղբյուրներին։ «Քննարկումներին ծանոթ երկու աղբյուրների համաձայն՝ Վենսը նախագահի մերձավոր շրջապատում գործողության ամենաակտիվ հակառակորդն էր»,- նշվում է հոդվածում։ Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը անակնկալի է եկել … Read more

Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է

Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել։

Արեւմտահայերէն լուրեր 3 Ապրիլ. 2026 — Հայաստանի Հանրային Ռադիո

• Վարչապետը Էջմիածինի հիմնանորոգուած «Արեւիկ» մանկապարտէզ այցելեց։ • Արսէն Թորոսեան Հրազդանի մէջ գործող տարեցներու եւ երեխաներու ցերեկային կեդրոններ այցելեց։ • Հայաստանի եւ Քաթարի միջեւ զբօսաշրջային կապերու զարգացման հեռանկարները քննարկուած են։ • Թրամփ կրկին սպառնացած է հարուածել Իրանի կամուրջներն ու ելեկտրակայանները։ • Իրան պատասխանեց երկիրը քարէ դար վերադարձնելու Թրամփի յայտարարութեան։ • Այսօր՝ Մեծ Պահքի Աւագ Ուրբաթն … Read more