Հայաստանի կառավարությունը մտադիր է ամբողջ երկրում ստեղծել մարզային տրանսպորտային ցանցեր – Նորություններ 03.04.2026

Հայաստանի կառավարությունը մտադիր է ամբողջ երկրում ստեղծել մարզային տրանսպորտային ցանցեր։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արմավիրի մարզի Մեծամոր համայնք այցելության ժամանակ։

«Մեր տեսլականն այն է, որ պետք է ունենանք մարզային տրանսպորտային ցանցեր»,- ասել է Փաշինյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը մանրամասնել է, որ երկու մարզերում տրանսպորտային ցանցն արդեն լիովին ներդրված է։ Խոսքը Կոտայքի և Արագածոտնի մարզերի մասին է։

«Վաղարշապատի տարածաշրջանում ևս ցանցն ամբողջությամբ գործարկված է։ Այս պահին ընթացքի մեջ է Արարատի մարզում տրանսպորտային ցանցի ստեղծումը, որը մինչև ամառ կավարտենք։ Գեղարքունիքի մարզում աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են և մայիս-հունիս ամիսներին կավարտվեն»,- նշել է նախարարը։

Leave a Comment