Իրանի հրթիռային զինանոցի կեսը դեռևս անվնաս է. CNN

Իրանի հրթիռային զինանոցի կեսը դեռևս անվնաս է. CNN

CNN-ը գրում է, որ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հինգ շաբաթ շարունակվող զանգվածային օդային հարվածներին, ամերիկյան հետախուզության թարմ տվյալները փաստում են, որ Իրանի հրթիռային կայանքների և հարվածային անօդաչուների շուրջ 50%-ը դեռևս անվնաս է: 

Այս տեղեկատվությունը զգալիորեն տարբերվում է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից, ըստ որոնց՝ Իրանի ռազմական ներուժը գրեթե ամբողջությամբ ոչնչացված է։ Հետախուզական աղբյուրների պնդմամբ՝ Իրանը պահպանում է «տարածաշրջանում բացարձակ քաոս ստեղծելու» կարողությունը, քանի որ բազմաթիվ հրթիռային համակարգեր թաքցված են ստորգետնյա անմատչելի թունելներում։

Առավել մտահոգիչ է այն փաստը, որ գրեթե անվնաս են մնացել Իրանի առափնյա պաշտպանության թևավոր հրթիռները, որոնք անմիջական սպառնալիք են Հորմուզի նեղուցով միջազգային նավարկության համար։ 

Իրանի զինանոցում դեռ պահպանվում են հազարավոր «կամիկաձե» անօդաչուներ: Ըստ գնահատականների՝ ԱԹՍ-ների կարողությունների մոտ կեսը մնում է անխաթար:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment