Պուտինը խոսել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին

Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստան-ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանը։ Այս մասին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միաժամանակ նշելով, որ ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում միաժամանակ գտնվելն անհնար է։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը ապագայում կհամագործակցեն։

Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը – Tsayg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռուսական կողմից մասնակցում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության … Read more

Փաշինյանի դեմ բողոքի ակցիա տեղի է ունեցել Մոսկվայում նրա այցի ֆոնին – armeniatoday.am

Մոսկվայում բողոքի ակցիա է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ՝ Ռուսաստան կատարած այցի ֆոնին: Ավելի վաղ համացանցում հայտնվել էր Փաշինյանի՝ հյուրանոցում կայացած հանդիպման տեսանյութը, որտեղ հայրենակիցներից մեկը նրան «դավաճան» էր անվանել: Հայաստանի դեսպանատան մոտ ցուցարարները պաստառներ են պահել՝ ի պաշտպանություն Եկեղեցու և ժողովրդի միասնության, ինչպես նաև «ձեռքդ հեռու Հայ առաքելական եկեղեցուց» և … Read more

Պուտինի և Փաշինյանի բանակցությունները Կրեմլում․ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն ուշադրության կենտրոնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ անդրադարձել է Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրոպական միությանը։ Կրեմլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Հայաստանում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման շուրջ քննարկումներին, սակայն ընդգծել է, որ միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ին և Եվրոպական միությանը մասնակցությունը հնարավոր չէ։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը միշտ գոհ … Read more

Ինչքանով է վաճառվել աշխարհի ամենաթանկ գինու շիշը

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում անցկացված աճուրդում պատմական ռեկորդ է գրանցվել․ 1945 թվականի Domaine de la Romanée-Conti  գինու մեկ շիշ վաճառվել է 812,500 դոլարով՝ դառնալով աշխարհում աճուրդում վաճառված ամենաթանկը։ Աճուրդը կազմակերպել էր աշխարհի խոշորագույն բարձրակարգ գինիների աճուրդային տունը՝ Acker Merrall & Condit-ը, Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում անցկացվող La Paulée auction ամենամյա միջոցառման շրջանակում։Ըստ Forbes-ի՝ այս վաճառքը … Read more

Ռուսաստանը ո՛չ Աստանայի, ո՛չ Երևանի հետ բանակցություններ չի վարում. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի երկաթուղին Ղազախստանին կառավարման փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարում։ Այդ մասին ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով թեմայի վերաբերյալ բարձրացված հարցին։ Զախարովան հիշեցրել է, որ մարտի 30-ին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել էր, որ նման քննարկումներ չեն ընթանում ո՛չ Աստանայի, ո՛չ Երևանի հետ։ Նա նշել է, … Read more

Ես հպարտ եմ իմ թիմով, թեև հիմա մեզ համար շատ ցավոտ է․ Գատուզոն՝ Իտալիայի հավաքականի պարտության մասին

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է ԱԱ-2026-ի անցումային խաղում Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուց կրած պարտությունն ու Մունդիալի ուղեգիր չնվաճելը։ Իտալացի մասնագետը ներողություն է խնդրել երկրպագուներից, սակայն ընդգծել է, որ հպարտանում է իր ֆուտբոլիստների նվիրվածությամբ. «Անձամբ ներողություն եմ խնդրում, որ Իտալիային չհաջողվեց նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր, բայց մեր տղաները դաշտում անմնացորդ նվիրվեցին։ Իտալիայի … Read more

Ամուսինս ասաց՝ պետք է գնանք Հայկոյի հոգեհանգստին․․․ Հասմիկ Կարապետյան

YELAKET-ի «Break Point Go Sport» հաղորդաշարի հյուրը երգչուհի Հասմիկ Կարապետյանն էր։ Զրույցի ընդացքում խոսք եղավ նախկին ամուսնուց՝ Հայկոյից։ Հաղորդավարի դիտարկմանը, թե՝ «Ծանր շրջան էր, ամբողջ հայ ազգը սգում էր Հայկոյի մահը, և այդ ընթացքում շատ ասեկոսեներ պտտվեցին ձեր անվան շուրջ», նա պատասխանեց. «Այո, իմ միսը ծամում էին… Շատ անհիմն, անտեղի ինձ ցածրացնում էին, փորձում էին … Read more

Սկսվել են Պուտինի և Փաշինյանի բանակցությունները

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կարևոր հարցերին, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացմանը։