Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստան-ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանը։ Այս մասին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միաժամանակ նշելով, որ ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում միաժամանակ գտնվելն անհնար է։
Պուտինը նաև հույս է հայտնել, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը ապագայում կհամագործակցեն։