Սկսվել են Պուտինի և Փաշինյանի բանակցությունները

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կարևոր հարցերին, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացմանը։

Leave a Comment