31 անձ է ձերբակալվել. ՆԳՆ

Ապրիլի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև։ Դեպքի հետ կապված ի պատասխան Iravaban.net-ի հարցման՝ ՆԳՆ-ից հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները կանխել են միջադեպը, 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։

ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն է արել

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026-ի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը․ տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից։ «Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։ Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում»,- ասված է … Read more

Պուտինը շեշտեց` Հայաստանի համար ռուսական գազի գինն զգալի էժան է, քան Եվրոպայի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց Հայաստանի համար ռուսական գազի գնի և Եվրոպայում գազի գների միջև եղած զգալի տարբերությունը։ «Ինչպես գիտեք, Եվրոպայում գազի գները ներկայում կտրուկ աճում են՝ հասնելով հազար խորանարդ մետրի համար 600 դոլարից ավելիի, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում հազար խորանարդ մետրի համար 177,50 դոլարով։ Տարբերությունը … Read more

ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում տիրող իրավիճակին․Պուտին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ 2022 թվականին Պրահայում Հայաստանի ղեկավարության կողմից արված հայտարարություններից հետո, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կարծում եմ՝ նույնքան ակնհայտ է, որ 2022 թվականին Պրահայում Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի կողմից բացարձակապես սխալ կլիներ միջամտել այս գործընթացին, որը ստացել էր ներադրբեջանական բնույթ», – ասել … Read more

Պուտինը, Ղարաբաղի թեմայից խոսելիս, Փաշինյանին նախ հիշեցրել է Պրահայում նրա ստորագրած փաստաթուղթը

Ղարաբաղի շուրջ իրավիճակը զգայուն հարց է մնում. Պուտին «Իհարկե, մինչ այժմ ամենազգայուն հարցը, մենք դա հասկանում ենք, մենք ձեզ հետ հաճախ ենք խոսում այդ մասին, այն ամենն է, ինչ կապված է Ղարաբաղի հետ», – ասել Է Պուտինը ռուս- հայկական բանակցությունների ընթացքում:  Նա նշել է, որ Փաշինյանի և Ալիևի ջանքերի շնորհիվ հաջողվել է հասնել Երևանի և … Read more

Մենք պիտի դառնանք մի քիչ ավելին, քան անցած օրն էինք․ Վախթանգ Հարությունյան. «Վերնատուն»

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում Բարդերի ակումբը հրավիրում է հեղինակային երգի բարեգործական համերգի։ Այս նախաձեռնությունը առիթ է խորհելու, թե ինչպես է արվեստը վերածվում սոցիալական պատասխանատվության և որն է երգահանի դերը հանրային արժեքների ձևավորման գործում։ Այս թեմաների շուրջ զրուցում ենք «Սիվիլարտ» մշակութային կազմակերպության և «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանի հետ։ Ըստ … Read more

ՀՀԿ-ն որոշում է կայացրել ընտրություններին անմիջական չմասնակցության մասին

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։ Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում։

Վերաքննիչ բողոք կներկայացնենք Դավիթ Մինասյանի կալանքի դեմ. Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարում է՝ այսօր պատրաստվում են բողոքարկել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի նրա կալանավորումը: «Հենց այսօր գործընկերների հետ միասին մենք վերաքննիչ բողոքը մուտք ենք անելու, նաև այսօր հրատապ դիմում ենք ներկայացնելու գլխավոր դատախազին, քանի որ Դավիթի առողջական խնդիրները ակնհայտ են», – տեղեկացրեց Վարդևանյանը: «Տեսանյութից պարզ է դառնում, որ ֆիզիկական … Read more

«ՀԱՊԿ-ն չէր կարող միջամտել 2022-ին Պրահայում ՀՀ ղեկավարության հայտարարություններից հետո». Պուտին

«Մենք երբեք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, քանի որ 2022 թվականին եղել է որոշակի իրավիճակ, երբ ՀԱՊԿ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց դրանք չաշխատեցին։ Սա, անկասկած, հանգեցրել է ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում ստեղծված իրավիճակին»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ակնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, … Read more