Գազամատակարարման պլանային դադարեցում Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 2-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի, Չարենցի, Սաֆարյան, Նար-Դոսի, Պ. Սևակի, Կոմիտասի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: