Իրանական ցեղերը խոցել են ամերիկացի օդաչուին որոնող երկու «Black Hawk» ուղղաթիռ. ԻՀՊԿ

Իրանական Քողգիլույե, Բոյերահմադ և Բահթիյարի նահանգների ցեղերը, գործելով իրարից անկախ, խոցել են երկու «Black Hawk» ուղղաթիռ՝ դժվարհասանելի լեռնային շրջաններում, որոնք Իրանի Զինված ուժերի գտնվելու վայրերից հեռու են։ Այս մասին տեղեկացրել է իրանական Fars-ը։ Ինչպես հաղորդվում է՝ ուղղաթիռները երկրի օդային տարածք էին մտել՝ փրկելու խփված F-35 ինքնաթիռի օդաչուին։

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը զսպվածության կոչ է արել՝ անթույլատրելի համարելով Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծումը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին արձագանքելով ապրիլի 4-ի առավոտյան Իրանում Բուշերի ատոմակայանի տարածքի հրետակոծմանը՝ անթույլատրելի է համարել նման գործողությունները. այս մասին նշված է X սոցիալական ցանցի ԱԷՄԳ-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։ «Գլխավոր տնօրեն Գրոսին միջուկային վթարի վտանգը կանխելու համար կրկին կոչ անելով առավելագույն ռազմական զսպվածության՝ վերահաստատում է հակամարտության ժամանակ միջուկային անվտանգության և պաշտպանության … Read more

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի երեկոյան Երևանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին։

Հարվածները «Բուշեր» ԱԷԿ-ին կարող են մահացու հետևանքներ ունենալ ծոցի երկրների համար․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները  կարող են տուժել ռադիոակտիվ աղտոտումից, եթե շարունակվեն ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածները Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի ուղղությամբ: Այդ մասին նա հայտնել է ապրիլի 4-ին։ «Իսրայելը և ԱՄՆ-ն արդեն չորս անգամ հարվածել են «Բուշեր» ԱԷԿ-ին: Ռադիոակտիվ նստվածքները կոչնչացնեն  կյանքը ծոցի երկրների մայրաքաղաքներում, ոչ թե Թեհրանում», — գրել … Read more

Մարտին Հայաստանում սպառողական ապրանքների մեկամյա գնաճը կազմել է 4.5 տոկոս

Ընթացիկ տարվա մարտին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5 տոկոս։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ 2026 թվականի առաջին եռամսյակում սպառողական գների ինդեքսը 4․2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների ցուցանիշից։ Մարտին՝ 2025-ի դեկտեմբերի համեմատ նշված ինդեքսը աճել է 3․2 տոկոսով։ Նախորդ տարվա մարտի համեմատ աճը 4․5 տոկոս է, իսկ … Read more

Նարեկ Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստան»-ի անդամները Մայր Աթոռում մասնակցել են Ճրագալույցի պատարագին

Սուրբ Հարության տոնին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Ճրագալույցի պատարագին:

«Լույս գերեզմանի»․ Բագրատ Սրբազանը Հարության տոնին նվիրված բանաստեղծություն է գրել

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ճրագալույցի գիշերը կալանավայրում «Լույս գերեզմանի» վերտառությամբ բանաստեղծություն է գրել։ Այն ներկայացնում ենք ստորև․ «Լույսի մի շողիկ, մի փոքրիկ լուսնիկ Ինձ այցի եկավ: Այնքա՜ն ջերմացնող, այնքա՜ն մտերմիկ` Հուրհրան, ժպտուն, թրթռուն խաղով, Իր անմեկնելի, անեզր սիրով: Տաք զրույցի ենք նստել սիրտ առ սիրտ… Ոչ ինքն է ուզում հեռանալ ինձնից, Եվ ոչ էլ ես եմ … Read more

Նիկոլը գնալու է, բայց կարևոր է, որ ոչ միայն նա, այլև իր նողկալի գործիքներն ու կատարողները պատասխան տան․ Նաիրա Զոհրաբյան

Երբ Փաշինյանը քաղաքում մի տեղ հայտնվում է, կրպակավաճառները, մանր առևտրով զբաղվողներն իրար գրում են՝ ձեր տարածքի դռները փակեք, մի երկու ժամով անհետացեք։ Այս մահաբեր իշխանության թիրախում արդեն 18 տարեկաններն են, երբ 5000-ից ավելի 18 տարեկաններ Եռաբլուրում են։ Մենք տեսանք, թե ինչպիսի հետևողական դաժանությամբ այս ռեժիմը պատժեց երկու եղբայրների, որոնց ամեն կիրակի կարելի էր տեսնել Սուրբ … Read more

asekose.am – Ալեն, ուշադիր լսիր․․․Արթուր Միքայելյան

 Ալեն Սիմոնյան, Ադրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը: Երաշխավորված խաղաղություն Հայաստանն ունենալու է Սամվել Կարապետյան գլխավորությամբ`հունիսի 8-ից, ուժեղ Հայաստանում: «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյան