Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով. Վլադիմիր Պուտին

Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով՝ ընդգծելով նաև, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ վերջին տարիներին աճել է շուրջ 10 անգամ։ «Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով»,- նշել է Պուտինը։ Նրա խոսքով՝ երկկողմ ապրանքաշրջանառությունը … Read more

«Սիրտս ազատ է». Անահիտ Ադամյանը՝ բաժանման պատճառի և զգացողության մասին

Դեռ 2023 թվականին համացանցում խոսակցություններ տարածվեցին, որ Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ Անահիտ Ադամյանը սիրելի ունի, սակայն կարճ ժամանակ անց Անահիտն ինքը հեռացրեց ընկերոջ հետ ունեցած բոլոր լուսանկարները, իսկ հարցազրույցների ընթացքում նա շրջանցում էր անձնական կյանքի մասին ցանկացած հարց։ Մարտի 29-ին կայացած «Խազեր» մրցանակաբաշխությանը Անահիտ Ադամյանն Արուսիկ Տիգրանյանի հետ զրույցում հաստատել է իր բաժանման … Read more

Տեղի է ունեցել ՊԵԿ-ի միջազգային համագործակցության խորհրդի անդրանիկ նիստը.Էդուարդ Հակոբյան

  «Մեկնարկում ենք նոր ձևաչափով աշխատանք միջազգային համագործակցության ոլորտում։    Այսօր տեղի է ունեցել ՊԵԿ Միջազգային համագործակցության խորհրդի անդրանիկ նիստը։ Այս կարևոր նախաձեռնությունը միտված է միջազգային համագործակցության ոլորտում մեր աշխատանքների առավել համակարգված և արդյունավետ կազմակերպմանը։   Նիստին քննարկել ենք միջազգային համագործակցության շրջանակում առկա` մեր ռազմավարական ծրագրերից բխող կարիքներն ու … Read more

19:00 Լուրերը մեկ տողով. Պուտին–Փաշինյան հանդիպում. գազ, ընտրություններ, ՀԱՊԿ, ԵՄ․ ինչ նոր ուղերձներ հնչեցին Կրեմլից

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.   • Կրեմլում Պուտին-Փաշինյան հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները և եվրոպական ուղղության սահմանափակումները։ • Քննարկվել են էներգետիկ հարցեր ու առևտրաշրջանառություն՝ ընդգծելով գազի գների տարբերությունն ու տնտեսական աճը։ • Պուտինը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին և ընտրություններին՝ շեշտելով քաղաքական մասնակցության թեման։ • Կողմերը խոսել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կայունացման և ՀԱՊԿ-ի … Read more

«Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկվում են ԵՄ-ի հետ հարաբերությունները». Պուտին

Ռուսաստանը տեսնում է, որ Երևանում քննարկում է ընթանում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ, և Մոսկվան հանգիստ է վերաբերվում դրան, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը քննարկում է Եվրոմիության հետ հարաբերությունների զարգացումը։ Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում դրան։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտ է ստանում երրորդ երկրների հետ համագործակցությունից»,- ասել … Read more

Արագ բիզնես վարկ Evocabank-ի կողմից

Evocabank-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ Արագ բիզնես վարկ/վարկային գիծ, որը նախատեսված է այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են արագ ներդրումներ իրականացնել՝ առանց ավելորդ փաստաթղթաշրջանառության և բարդ ընթացակարգերի։ Evocabank-ի Արագ բիզնես վարկը և վարկային գիծը տրամադրվում են մինչև 60 մլն ՀՀ դրամ սահմանաչափով (կամ համարժեք արտարժույթով), մինչև 60 ամիս մարման ժամկետով և ավելի ցածր տոկոսադրույքով։ Վարկը/վարկային … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հարցով Փաշինյանը հակադարձել է Պուտինին

Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չի կարող շարունակվել։ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերի վերաբերյալ ես արդեն շատ թափանցիկ և հրապարակավ հայտարարել են Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, քանի որ … Read more