«Սիրտս ազատ է». Անահիտ Ադամյանը՝ բաժանման պատճառի և զգացողության մասին



Դեռ 2023 թվականին համացանցում խոսակցություններ տարածվեցին, որ Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ Անահիտ Ադամյանը սիրելի ունի, սակայն կարճ ժամանակ անց Անահիտն ինքը հեռացրեց ընկերոջ հետ ունեցած բոլոր լուսանկարները, իսկ հարցազրույցների ընթացքում նա շրջանցում էր անձնական կյանքի մասին ցանկացած հարց։

Մարտի 29-ին կայացած «Խազեր» մրցանակաբաշխությանը Անահիտ Ադամյանն Արուսիկ Տիգրանյանի հետ զրույցում հաստատել է իր բաժանման մասին լուրը։

Լրագրողի հարցին, թե արդյոք նրա սիրտը ազատ է, երգչուհին պատասխանել է՝ «Այո»։ Նա նաև նշել է, որ հարաբերություններն ավարտվել են փոխադարձ չհասկացվածության պատճառով։

Ավելին, Անահիտը բացահայտել է, որ իրենց բաժանումը տեղի է ունեցել դեռ երեք տարի առաջ։ Իսկ հարցին՝ արդյոք տառապում է, պատասխանել է կեսկատակ, կեսլուրջ տոնով՝ «ոչ, ես առհասարակ չեմ տառապում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment