ԱՄՆ-ն կընդլայնի ներկայությունը Գրենլանդիայում | Radar Armenia

Գրենլանդիայում երեք լրացուցիչ տարածքների, այդ թվում՝ երկու լքված ռազմաբազաների հասանելիության համար ԱՄՆ Պենտագոնը բանակցություններ է վարում Դանիայի հետ։ Սա տասնամյակների ընթացքում Արկտիկայում ամերիկյան ռազմական ներկայության առաջին ընդլայնումն է։ Հյուսիսային հրամանատարության պետ գեներալ Գրեգորի Գիլոտը հայտարարել է, որ նպատակը աճող սպառնալիքներին դիմակայելու և ռազմավարական դիրքերն ամրապնդելու համար ավելի շատ նավահանգիստների ու օդանավակայանների հասանելիություն ապահովելն է։ Գրենլանդիայի … Read more

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման կոնցեսիան երրորդ երկրի հանձնման քննարկումները

Մոսկվան բանակցություններ չի վարում «Հարավկովկասյան» երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրել է, որ 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը 30 տարի է՝ 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Զախարովան նշել է, որ ՀԿԵ «Երկաթուղի» ՓԲԸ-ն երկար տարիներ շարունակ կատարում է իր պարտավորությունները, իսկ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում ռուսական … Read more

Լիբանանի դեմ Իսրայելի հարձակման զոհերի թիվը հատել է 1300-ի շեմը

Լիբանանի դեմ Իսրայելի հարձակման զոհերի թիվը հատել է 1300-ի շեմը։ Այս մասին այսօր հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, որի տեղեկություններով՝ մարտի 2-ին՝ Իսրայելի և իրանամետ «Հեզբոլա» շարժման միջև ծագած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Լիբանանի 1318 քաղաքացի է զոհվել, որոնցից 125-ը՝ երեխա, 91-ը՝ կին։ «Զոհերի թվում նաև առողջապահական ոլորտի 53 աշխատակից կա»,- հաղորդել է Լիբանանի … Read more

Վլադիմիր Պուտինը խոսել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության մասին։ Այս մասին նա խոսել է Կրեմլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանում ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին քննարկմանը, սակայն միաժամանակ ԵԱՏՄ-ում և Եվրամիությունում գտնվելն անհնար է»,- ասել է ՌԴ նախագահը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել … Read more

«Լիվերպուլը» կարող է ձեռք բերել «Տոտենհեմի» պաշտպանին

«Տոտենհեմ Հոթսփուրի» պաշտպան Լուկա Վուշկովիչը, որը ներկայումս վարձավճարով խաղում է «Համբուրգում», հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին հաղորդում է Bild-ը: Մերսիսայդցիները լրջորեն քննարկում են խաղացողին ձեռք բերելու հնարավորությունը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ «Բարսելոնան» և «Չելսին» նույնպես հետևում են նրա ելույթներին։ Չնայած, ըստ լուրերի, «Լիվերպուլը» ֆինանսապես կարող է հնարավոր դարձնել տրանսֆերը, ներկայումս պարզ չէ, թե … Read more

Արմավիրի մարզում հայտնաբերվել է ապօրինի ջրօգտագործման 4 դեպք. ԲԸՏՄ

Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման 4 դեպք։ ԲԸՏՄ-ից հայտնում են, որ Վաղաշապատ համայնքում գործունեություն իրականացնող «Լի գազ», «Առաջին ծիծեռնակ» և «Ներսես Միսակյան» ՍՊԸ-ներին պատկանող գազալցակայաններում կոմպրեսատորների հովացման ու տեխնիկական այլ աշխատանքների համար ապօրինի շահագործվել է մեկական խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ … Read more

Նիկոլը գիտի, որ իրեն վռնդողը երիտասարդությունն է․ Քրիստինե Նազարյան

Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլը գիտի, որ իրեն վռնդողը երիտասարդությունն է Այդպես էլ լինելու է Առաջադեմ, ուժեղ, չնահանջող, ազգային արժեքը` անկախ 8 տարի նիկոլի տարածած քարոզից, գնահատող երիտասարդները:

«ԿԳՄՍ նախարարը, առողջապահության նախարարը, ՄԻՊ-ը ո՞ւր են․ չեն արձագանքել»․ Լուսինե Մարտիրոսյան

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի ընկերներն ու աջակիցներն այս պահին Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել։«Ասացինք սպասեք բժշկական փաստաթղթերը բերեն, որպեսզի գաք եզրակացության, թե ինչ պատճառով է գիտակցության կորուստ եղել, որովհետև ախտորոշվել է ուշաթափություն, կոլապս։ Չսպասեցին, միանգամից շտապօգնությունով տեղափոխեցին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց … Read more