Tasnim. Իրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանից հրթիռների նոր ալիք է ուղղվում դեպի Իսրայել, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Այսօր՝ փետրվարի 28-ին, ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածները հասան Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Սպիտակ տունը հարձակումը արդարացրեց՝ հղում անելով Իրանի կողմից հրթիռային և միջուկային սպառնալիքներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Իրանից հաղորդվել … Read more

«ԱՄՆ-ն ընդամենը 249 տարեկան է։ Պարսից կայսրությունը հիմնադրվել է ավելի քան 2500 տարի առաջ։ Կտեսնենք 100 տարի անց…». Դմիտրի Մեդվեդև

Դմիտրի Մեդվեդևը գրում է․ ««Խաղաղապահը» կրկին ցույց տվեց իր իրական դեմքը։ Իրանի հետ բոլոր բանակցությունները քողարկման օպերացիա են․ ոչ ոք դրանում կասկած չուներ։ Իրականում ոչ ոք չէր ուզում որևէ բանի շուրջ բանակցել։ Հարցն այն է, թե ով ունի համբերություն սպասելու իր թշնամու անփառունակ վախճանին։ Միացյալ Նահանգները ընդամենը 249 տարեկան է։ Պարսից կայսրությունը հիմնադրվել է ավելի … Read more

ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները և հայտնել իր տարածքում Պակիստանի քաղաքացու մահվան մասին

Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտել է Իրանի հրթիռային հարվածներն իր տարածքին՝ այդ գործողությունները համարելով ազգային ինքնիշխանության, միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության ակնհայտ խախտում: Այս մասին ասված է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում։ Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է ԱՄԷ-ի լիակատար համերաշխությունն ու անսասան աջակցությունը տարածաշրջանի այն երկրներին, որոնք տուժել են այդ հարձակումներից՝ ընդգծելով, որ նրանց անվտանգությունն … Read more

Թուրքիան թույլ չի տա իր օդային ու ցամաքային տարածքն օգտագործել Իրանի դեմ. Էրդողանի վարչակազմ

Թուրքիան չի աջակցում Իրանի վրա հարձակմանը և թույլ չի տա հակամարտության մեջ օգտագործել իր օդային ու ցամաքային տարածքը՝ հայտարարել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը թեման քննարկել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ: Հաքան Ֆիդանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները քննարկել է նաև Իրաքի, Սաուդյան Արաբիայի և Կատարի գործընկերների հետ: Թուրքիայի ընդդիմությունը … Read more

Իսրայելը «ենթադրում է», որ Խամենեին սպանվել է

Իսրայելական Channel12 հեռուստաալիքը հայտնել է, որ նշանները ցույց են տալիս, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հավանաբար, սպանվել է կամ վիրավորվել։ Տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ, իսկ իրանական մամուլը ավելի վաղ գրում էր, որ բարձր ղեկավարությունից կորուստներ չկան։ Գնահատեք հոդվածը

Իրանում կարող է բախումներ սկսվեն էթնիկ հողի վրա. ռեգիոնալիզացման վտանգն այս պահին ավելի ցածր եմ գնահատում. Ռուբեն Սաֆրաստյան

Վաղ առավոտյան Իսրայելը «կանխարգելիչ» հարձակում է սկսել հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, Թեհրանում արդեն մի քանի պայթյուն է հնչել, այդ թվում՝ հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքն է  հրթիռակոծվել։ Իսրայելի գործողություններին միացել է նաև Միացյալ Նահանգները։ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ 2 վտանգ կա, նախ կարող է այս հակամարտության ռեգիոնալիզացում տեղի ունենա, քանի որ … Read more

Միացյալ Նահանգները աջակցում է Պակիստանին Աֆղանստանի դեմ ռազմական գործողություններում

28 Փետրվար, 2026 17:46 Միջազգային Միացյալ Նահանգները երեկ հայտարարեց, որ աջակցում է Պակիստանի պաշտպանվելու իրավունքը Աֆղանստանում թալիբների հարձակումներից, այն բանից հետո, երբ Իսլամաբադն ավելի վաղ հայտարարեց բաց պատերազմի վիճակի մասին։ Ռոյթերսի փոխանցմամբ, այս մասին ասվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի գրավոր հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Պակիստանի՝ Թալիբների հարձակումներից պաշտպանվելու … Read more

Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Ռոստով»-ի դեմ խաղում

28 Փետրվարի 2026, 18:00 «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղի 8-րդ րոպեին բացել է հաշիվը՝ 11-մետրանոցից գրավելով «Ռոստով»-ի դարպասը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպման ընթացքում։ 18 տուրից հետո «Կրասնոդարը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Դոնյան ակումբը հավաքել է 21 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում։

Ամերիկացի սենատորի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա անօրինական է և հակասահմանադրական

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էդվարդ Ջ. Մարկին ԱՄՆ-ի՝ ընդդեմ Իրանի ռազմական հարձակումը որակել է անօրինական և հակասահմանադրական․ գրում է Al Jazeera-ն։ «Այն Կոնգրեսը չի հաստատել, և դա վտանգավոր է բոլոր ամերիկացիների համար։ Թրամփի անօրինական գործողությունները մեծացնում են տարածաշրջանային ավելի լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը՝ լուրջ ռիսկեր առաջացնելով ԱՄՆ-ի զորքերի և տարածաշրջանի քաղաքացիական բնակչության համար։ ԱՄՆ նախագահը մշտապես չափազանցրել … Read more

Թեհրանում ՌԴ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով

Իրանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներից հետո: ԱՄՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ ավելի վաղ կոչ էին արել իրենց քաղաքացիներին լքել Իրանը: Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով նրա ղեկավարությանը: Ըստ Թրամփի՝ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության … Read more