Իրանից հրթիռների նոր ալիք է ուղղվում դեպի Իսրայել, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Այսօր՝ փետրվարի 28-ին, ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Հարվածները հասան Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։
Սպիտակ տունը հարձակումը արդարացրեց՝ հղում անելով Իրանի կողմից հրթիռային և միջուկային սպառնալիքներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։
Իրանից հաղորդվել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման մասին, իսկ Թել Ավիվի տարածքում հնչել են օդային հարձակման ազդանշաններ:
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, հարվածներ են հասցվել նաև Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին: