Մարտունի քաղաքի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն

Փետրվարի 1-ին, ժամը 10։44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանում, … Read more

Ջուլիետա Ստեփանյանը՝ «Սպիտակ փիղ» մրցանակի դափնեկիր

01 Փետրվարի 2026, 14:10 Կինոգետների, կինոքննադատների և կինոլրագրողների «Սպիտակ փիղ» մրցանակաբաշխությունը հրապարակել է 2025 թվականի դափնեկիրների անունները։ ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանն արժանացել է մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ ռեժիսոր Ռաուլ Գեյդարովի «Սիդնի Լյումետի ծննդյան օրը» ֆիլմում մարմնավորած դերի համար։ Ֆիլմը հիմնված է ռեժիսորի անձնական հիշողությունների վրա և ներկայացնում է հասունացման համընդհանուր պատմություն՝ հիշեցնելով, … Read more

Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ

Իրանի խորհրդարանը ԵՄ անդամ պետությունների զինված ուժերը ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություններ, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ «Համաձայն «Հակազդեցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն ի պատասխան, եվրոպական երկրների զինված ուժերը համարվում են ահաբեկչական խմբավորումներ, և այդ գործողությունների հետևանքները կընկնեն ԵՄ-ի վրա», — նրա խոսքերը մեջբերել է IRIB լրատվական գործակալությունը։ Հինգշաբթի … Read more

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ Թրամփի սպառնալիքների ֆոնին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված նոր ռազմական սպառնալիքներից հետո հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հեռախոսազրույցում նա ընդգծել է դիվանագիտական գործընթացների մեկնարկի անհրաժեշտությունը։ Այդ մասին կիրակի՝ փետրվարի 1-ին, հայտնել է Իրանի պետական IRNA գործակալությունը։ Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը «երբեք չի ձգտել պատերազմի» և այժմ … Read more

«Չինաստանը գործարկել է ռոբոտների համար հոդերի արտադրության աշխարհում առաջին գործարանը». #SCMP

Չինական Eyou Robot Technology ընկերությունը գործարկել է աշխարհում առաջին գործարանը՝ մարդանման ռոբոտների հոդերի արտադրության համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post թերթը։ Թերթի տվյալներով՝ Շանհայում գտնվող նոր գործարանը տարեկան կարող է արտադրել մինչև 100 հազար հոդ։ Ապագայում արտադրողականությունը հնարավոր է ավելացվի մինչև երեք անգամ։ Ընկերությունում հաշվարկել են, որ հոդերը կազմում են մեկ ռոբոտի … Read more

Ինչ եղանակ է սպասվում

Ինչ եղանակ է սպասվում Աջակցիր «Ա1+»-ին Երևան քաղաքում փետրվարի 1-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 2-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան … Read more

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու վերջին հայտարարություններից մեկին: «Երբ քաղաքական սնանկությունը հասնում է իր սահմանին, իշխանության «ծրագիրը» վերածվում է անեկդոտի։ Դեմոգրաֆիական խնդիրները լուծվում են անվտանգությամբ, սոցիալական արդարությամբ ու բարեկեցիկ կյանքով, ոչ թե կնոջը և ընտանիքը նվաստացնող, ցինիկ ֆանտազիաներով։ Այսպիսի … Read more

Անթալիայում վթարի հետևանքով կա 8 զոհ, ավելի քան 20 տուժած – Armenia Today

Անթալիայում փետրվարի 1-ին ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է Թուրքիայի 8 և տուժել 26 քաղաքացի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը։ Նա տեղեկացրել է, որ ավտոբուսը չի կարողացել շրջադարձ կատարել և շրջվել է առվի մեջ։ Նահանգապետը նաև տեղեկացրել է, որ տուժածների թվում կան ծանր վիճակում գտնվող մարդիկ։ Նրա նախնական տվյալներով՝ վթարը տեղի է … Read more

Վերջապես. Սուրենյանը լավ լուր է հայտնել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լավ լուր է հայտնել: «Վերջապես»,-գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: