Անթալիայում վթարի հետևանքով կա 8 զոհ, ավելի քան 20 տուժած – Armenia Today

Անթալիայում փետրվարի 1-ին ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է Թուրքիայի 8 և տուժել 26 քաղաքացի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը։

Նա տեղեկացրել է, որ ավտոբուսը չի կարողացել շրջադարձ կատարել և շրջվել է առվի մեջ։

Նահանգապետը նաև տեղեկացրել է, որ տուժածների թվում կան ծանր վիճակում գտնվող մարդիկ։ Նրա նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել թաց մայրուղու պատճառով, հետաքննություն է սկսվել։

Leave a Comment