Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված 14 ամերիկյան ռազմաբազաների
28 Փետրվար, 2026 18:56 Միջազգային Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված 14 ամերիկյան ռազմաբազաների։ Տեղեկությունը հաղորդում է իրանական TASNIM գործակալությունը։ «Հարվածներ են հասցվել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան 14 ռազմաբազաների»,- մասնավորապես, նշել է TASNIM-ը՝ հավելելով, որ որոշ երկրներում ԱՄՆ-ն մեկից ավելի ռազմաբազաներ ունի։