ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության սրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան՝ նշելով, որ այն խաթարում է միջազգային խաղաղությունն ու կայունությունը։

«Ես դատապարտում եմ Մերձավոր Արևելքում այսօրվա ռազմական սրացումը։ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը և Իրանի հետագա արձագանքը տարածաշրջանում խաթարում են միջազգային խաղաղությունն ու կայունությունը», – ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը իր մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։

Գուտերեշը նաև կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները և թուլացնել իրավիճակը։

Leave a Comment