Իրանը գուցե կորցրել է մի քանի հրամանատարներ, «բայց դա այդքան էլ մեծ խնդիր չէ». Արաղչի

Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իրանը գուցե կորցրել էմի քանի հրամանատարներ, «բայց դա այդքան էլ մեծ խնդիր չէ»: Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի գործողություններն օրինական են, քանզի արվում են ինքնապաշտպանության նպատակով: Թեհրանը նաև չի հրաժարվում իր իրավունքներից, այդ թվում՝ ուրանի հարստացման: Նա անդրադարձել է Իրանում իշխանափոխության մասին Թրամփի հայտարարությանը՝ ասելով, որ դա անհնար է: … Read more

Քուվեյթում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ

Ելնելով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակից՝ Քուվեյթի իշխանությունները ժամանակավորապես փակել են երկրի օդային տարածքը։ Դա հանգեցրել է բազմաթիվ թռիչքների հետաձգման։ Այս մասին տեղեկացնում է Քուվեյթում ՀՀ դեսպանությունը։ «ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հետ կապված հարցերով՝ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Դեսպանության ֆեյսբուքյան, ինստագրամյան … Read more

Անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը

«Չինաստանը խորապես անհանգստացած է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ  հարվածներով, անհրաժեշտ է հարգել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը»։ Ասված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել Իրանի հարցով

28 Փետրվար, 2026 18:55 Միջազգային ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է Իրանում ստեղծված իրավիճակը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նիստը տեղի է ունեցել դռնփակ ռեժիմով։ 

ԱՄՆ-ի բանակն Իրանի վրա հարձակման համար գործի է դրել USS Abraham Lincoln ավիակիրը

CBS News-ը փետրվարի 28-ին հաղորդել է, որ ԱՄՆ-ի բանակն Իրանի վրա հարձակման համար գործի է դրել USS Abraham Lincoln ավիակիրը։ Այդ հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության վերահսկողության տակ գտնվող տարածքում գտնվում է առնվազն 12 նավ, այդ թվում՝ 1 ավիակիր, 7 ականակիր և 3 ափամերձ մարտական ​​նավ։ NBC News-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել է, … Read more

Fox. ԱՄՆ-ն առաջին անգամ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Իրանին հարվածելու համար

Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինի խոսքով՝ Միացյալ Նահանգներն առաջին անգամ կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Իրանին հարվածելիս։ «ԱՄՆ զինված ուժերը հարվածների ժամանակ օգտագործել են նոր գործիքներ. առաջին անգամ օգտագործվել են «միանգամյա օգտագործման հարձակողական անօդաչու թռչող սարքեր»»,-գրել է նա X-ում։

Լավ չհասկացա՝ ընդդիմությունը նեղվե՞լ է, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դուրս ենք մնացել․ Ալեքսանյան

Լավ չհասկացա՝ հիմա ընդդիմությունը մուննաթ է գալի, որ Հայաստանում խաղա՞ղ է ու ամեն մեկն իր գործո՞վ է զբաղված: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով․ «Ասածներն ի՞նչ է, չեմ հասկանում, նեղվել են, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դու՞րս ենք մնացել: Խաղաղություն բոլորին ու ամենքին»: Մի մոռացեք կիսվել Ձեր … Read more

Վերջին ժամերին հրթիռակոծությունն ավելի ինտենսիվ է դարձել․ Իսրայելի բնակիչը ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Առավոտից պարբերաբար ազդանշաններ են հնչել, առաջին ազդանշանը հնչել է ժամը 8:00-ին, բայց դա ներքին ռազմաճակատի հրամանատարության նախազգուշացումն էր․ (նման է 12-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցածին). ABC Media-ի հետ զրույցում ասել է Իսրայելի բնակիչ Մեննի Կուրսունսկին։ «Ինչքան ես գիտեմ, ներկայումս վնասներ կամ զոհեր չկան, քանի որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը որսացել է բոլոր հրթիռները: Ի դեպ, հիմա … Read more

Այսօր 19:00:01 Տարածաշրջանում պատերազմ է սկսվել, այս մարդիկ նարդի են խաղում․բացառված չէ՝ ընտրությունները հետաձգվեն (տեսանյութ)

Այսօր 19:00:01 Տարածաշրջանում պատերազմ է սկսվել, այս մարդիկ նարդի են խաղում․բացառված չէ՝ ընտրությունները հետաձգվեն (տեսանյութ)