Ցավոք նոր տարի մուտք ենք գործում հոգևոր դասի և հայոց եկեղեցու մտահոգիչ պայմաններում․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

31 Դեկտեմբերի, 2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տարեվերջյան ուղերձ է հղել․

«Ցավոք նոր տարի մուտք ենք գործում նաև հոգևոր դասի և հայոց եկեղեցու մտահոգիչ պայմաններում։ Շարունակվում են բանտերում ապօրինի արգելափակված մնալ հոգևորականները և նվիրվյալ հայորդիներ։ Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, հռչակում է սուրբ գիրքը։

Ամուր և աներեր պահենք մեր հավատը, թույլ չտանք, որ անցյալ տարվա փորձությունները կարծրացնեն մեր սրտերը, հարմարվողականությունն ու անտարբերությունը լինեն մեր ուղեկիցը՝ տկարացնելով մեր հույնն ու մեր ազգային հոգին»,- ասված է Կաթողիկոսի ուղերձում։

Leave a Comment