Գրիպով և սուր շնչառական այլ վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է

2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:  Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ: Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։  Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ … Read more

ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը կփոխվի

ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը կփոխվի: Կառավարության հունվարի 8-ի որոշմամբ՝ «001 UU» հնգանիշ տարբերակի փոխարեն սահմանվել է պարզապես «1» համարանիշը։ Որպես հիմնավորում նշվում է, որ փոփոխությունը հիմնված է միջազգային փորձի վրա։ Շվեդիայում և Իսլանդիայում պետական բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաների համարանիշերը հաճախ բաղկացած են լինում ընդամենը մեկ նիշից և կիրառվում են պետական դրոշի հետ համադրությամբ։ «Հայկական Ժամանակ»-ը … Read more

Հայաստանի քաղաքական դաշտը «проходной двор» չէ որոշ «քաղաքական խոպանչիների» համար. Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանի քաղաքական դաշտը «проходной двор» չէ որոշ «քաղաքական խոպանչիների» համար: «Հայաստանի քաղաքական դաշտը «проходной двор» չէ որոշ «քաղաքական խոպանչիների» համար, որոնք մի երկու կոպեկ հետ են քցել ու հիմա էլ ցանկանում են կայանալ Հայաստանի պետականության ու նրա ժողովրդի հաշվին։ Սա վերաբերում է բոլորին՝ թե’ մոսկվաներից, թե’ … Read more

ԱՄՆ առափնյա պահպանությունը հրապարակել է ռուսական «Մարիաներա» տանկերի հետապնդման կադրերը. տեսանյութ

ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը հրապարակել է «Մարիաներա» տանկերի հետապնդման և դրա վրա ամերիկյան զորքերի հայտնվելու կադրերը։ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հունվարի 7-ին հաստատել է Հյուսիսային Ատլանտիկայում ռուսական դրոշի ներքո նավարկող Marinera նավթատարի կալանման գործողության փաստը։ Ավելի վաղ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ բաց ծովում ԱՄՆ նման գործողությունները հակասում են 1982 թվականի ՄԱԿ-ի Ծովային իրավունքի … Read more