Հայաստանի քաղաքական դաշտը «проходной двор» չէ որոշ «քաղաքական խոպանչիների» համար. Առաքելյան


Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանի քաղաքական դաշտը «проходной двор» չէ որոշ «քաղաքական խոպանչիների» համար:

«Հայաստանի քաղաքական դաշտը «проходной двор» չէ որոշ «քաղաքական խոպանչիների» համար, որոնք մի երկու կոպեկ հետ են քցել ու հիմա էլ ցանկանում են կայանալ Հայաստանի պետականության ու նրա ժողովրդի հաշվին։ Սա վերաբերում է բոլորին՝ թե’ մոսկվաներից, թե’ լոնդոններից, թե’ փարիզներից… եկող գնացողներին։

Այս մարդկանց անձնական և բիզնես շահերն այլ երկրներում են և եթե ընտրության պահ գա, նրանք, նաև երրորդ երկրների ազդեցությամբ, կընտրեն իրենց բիզնես շահերն՝ ընդդեմ ՀՀ պետական շահերի։ Ուստի, 2026 թվականը կարևոր է նաև այն առումով, որ իր ընտրությամբ ՀՀ քաղաքացին պետք է «սանիտարական մաքրում» իրականացնի քաղաքական դաշտում՝ ազատվելով նման անձանցից ու խմբակներից»,- գրել է Առաքելյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

93 դիտում

Leave a Comment