ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը կփոխվի


ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշը կփոխվի:

Կառավարության հունվարի 8-ի որոշմամբ՝ «001 UU» հնգանիշ տարբերակի փոխարեն սահմանվել է պարզապես «1» համարանիշը։

Որպես հիմնավորում նշվում է, որ փոփոխությունը հիմնված է միջազգային փորձի վրա։ Շվեդիայում և Իսլանդիայում պետական բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաների համարանիշերը հաճախ բաղկացած են լինում ընդամենը մեկ նիշից և կիրառվում են պետական դրոշի հետ համադրությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

196 դիտում

Leave a Comment