Վերին Լարսի ճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացվել է

Վերին Լարսի անցակետով (վրաց-ռուսական սահման) անցնող ճանապարհը բացվելէ մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։ Ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել էր դեկտեմբերի 18-ին։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կատարված մաքրման աշխատանքներից հետո մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերսկսվել է»,-ասված է հաղորդագրության մեջ: Բեռնատարների համար ճանապարհը … Read more

Անհայտ ծագման ծխախոտ՝ ալյուրի և թեփի վաճառակետում. ով է այն իրացրել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում դեկտեմբերի 18-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տանձուտ գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը գյուղում գտնվող ալյուրի և թեփի իր վաճառակետում առանց համապատասխան հարկային հաշիվների, նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմապիտակների վաճառում է անհայտ ծագման ծխախոտ: Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, ստուգողական գործողությունների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը … Read more

ՀՀ-ն Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողությունների ոչ մի մտադրություն կամ ծրագիր չունի. վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին: Ադրբեջանի նախագահը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, եւ չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղեկայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը: Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության … Read more

Մենք նախապայմաններ չունենք. Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է թե՛ բանակցությունների, թե՛ փոխզիջումների Ուկրաինայում իրադրության կարգավորման շուրջ, բայց նույնպիսի պատրաստակամություն պետք է ունենա նաև Կիևը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ։ «Քաղաքականությունը հենց փոխզիջման արվեստ է: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք թե՛ բանակցությունների, թե՛ փոխզիջումների: Պարզապես հակառակ կողմը, բառիս … Read more

Արգելափակումից դուրս է բերվել 14 ավտոմեքենա, 30 քաղաքացու օգնություն է ցուցաբերվել

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 08։51-ից 11:12-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արագածոտնի մարզի Բերքառատ, Ծաղկահովիտ, Ջամշլու գյուղերում, Քաղսի-Սոլակ և Մեծ Մասրիկ-Կախակն ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել … Read more

Մեկնարկել է Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը. ուղիղ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Նրա մամուլի քարտուղար Դմիրի Պեսկովը ողջունել է լրագրողներին, ովքեր սպասում էին «Գոստիննի Դվոր»-ում ասուլիսի մեկնարկին ու ուղիղ գծին և ներկայացրել է հաղորդավարներին։ 2001 թվականից սկսած՝ ամփոփիչ ասուլիները, ուղիղ գծերն անցկացվում են ամեն տարի՝ բացառությամբ 2004, 2012, 2020 և 2022 … Read more

Ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճել են, գնացել ու դանակի 25 հարված է հասցրել. գործը դատարանում է

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: «Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել … Read more