Այգավան բնակավայրում գազատար է վնասվել. գազամատակարարումը դադարեցվել է

Տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով հունվարի 8-ին՝ ժամը 15։30-ից, դադարեցվել է Արարատի մարզի Այգավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Ինչպես հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետը ժամը 18:00-ն է։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 421 դիտում

Կառավարությունը որդեգրել է պետության հարատևության օրակարգը և առանցքում դրվել է Հայաստանի Հանրապետությունը

Կառավարությունն այսօր որդեգրել է պետության հարատևության օրակարգը և բոլոր նպատակների, գործողությունների կենտրոնում և առանցքում դրվել է պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ «Եվ շատ կարևոր է, որ պետությունը՝ անկախ քաղաքական իշխանության բնույթից և էությունից, ունենա ամուր հենարան, թիկունք։ Սա չափազանց կարևոր է մեր պետության հարատևությունը և զարգացումն ապահովելու համար»,- ընդգծել է վարչապետը՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված … Read more

Մեդիայի զգալի հատված ընդդիմադիր դաշտի ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ է՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան

Հայաստանում կա մի երևույթ, որը հեղափոխությունից առաջ հիմնականում կենտրոնացած էր իշխանության ձեռքում, իսկ հեղափոխությունից հետո՝ ընդդիմադիր դաշտում գործող կենտրոնների ազդեցության տակ. խոսքը լրատվամիջոցների մի էական հատվածի մասին է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ շարունակելով.  «Մինչ հեղափոխությունը բազմաթիվ լրատվամիջոցներ ֆինանսապես կախված էին իշխանությունից և այդ պատճառով սահմանափակ էին իրենց քննադատության … Read more

Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը»: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 61 դիտում

Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է

Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը: Գործատուների, հաշվապահների, ֆինանսիստների կողմից հնչող հարցին ի պատասխան, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ գանձապետական միասնական հաշվի եկամտային մասում բացվել է հետևյալ 900005003703 հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի ապահովագրավճարի համար գանձված գումարը` նպատակ դաշտում նշելով «Ապահովագրավճար»: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 276 դիտում

Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, «Nissan Rogue»-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է

Հունվարի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Կոշ գյուղի մուտքի մոտ բախվել են «Kia Sportage» մակնիշի և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևկելի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է … Read more

Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։ Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել … Read more

Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 8-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Կողմերը վերստին կարևորել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու … Read more

Ի պատասխան ակնհայտ խեղաթյուրված պնդումների՝ ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել

ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան հունվարի 8-ին լրատվամիջոցներում տեղ գտած մի քանի ոչ արժանահավատ և ակնհայտ խեղաթյուրված պնդումների: «Տեղեկացնում ենք, որ 2025թ.-ի համար Ընկերության ներդրումային ծրագիրը հաստատվել է շուրջ 47,6 մլրդ ՀՀ դրամ, որից մինչև ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումը և ժամանակավոր կառավարչի նշանակումը՝ 2025թ. հուլիսի 1-ի դրությամբ, … Read more