Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, «Nissan Rogue»-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է


Հունվարի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին, Կոշ գյուղի մուտքի մոտ բախվել են «Kia Sportage» մակնիշի և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևկելի գոտուց դուրս։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Սկզբնաղբյուրի տեղեկություններով, վիրավորներից մեկը Գյումրիում հայտնի բլոգեր Արթուր Ադամյանն է, ով եղել է կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

115 դիտում

Leave a Comment