Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ կանոնական ընթացքով. ՀԱՍԵ բարենորոգման համակարգող խորհուրդ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման համակարգող խորհուրդը ոչ լեգիտիմ և մերժելի է համարում Ամենայն Հայոց Հայրապետի գահը զբաղեցրած անձի կողմից ս․թ․ հունվար 10-ին հրապարակած Մասյացոտն Թեմի Առաջնորդ, գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նկատմամբ անարդար մեղադրանքների հնչեցումն ու ապօրինի ցուցումների պարտադրումը։ Այս մասին հայտարարություն է տարածել խորհուրդը՝ ընդգծելով, որ եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է … Read more

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան բուք է. որ մեքենաները կարող են երթևեկել

Հունվարի 10-ին՝ ժամը 17:35-ի դրությամբ, բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 127 դիտում

Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. քամին կուժգնանա

Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 83 դիտում

Տեր Սիոն քահանա Սաֆարյանը միացավ Եկեղեցու բարենորոգմանը

Ջրառատի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիոն քահանա Սաֆարյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին: «Ես՝ Տեր Սիոն քհն Սաֆարյանս, հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, միանում եմ ՀՀ վարչապետի և առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»,- գրել է նա սոցցանցի իր էջում։ Հիշեցնենք՝  Տեր Մաշտոց քահանա … Read more

Ձյուն կտեղա. լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք

Հունվարի 10-ի ցերեկը, 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, հունվարի 10-ի ցերեկը լեռնային … Read more

Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միացել են ՀԱՍԵ Բարենորոգման ծրագրին

Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը միանում է իր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել  արքեպիսկոպոս Քարամյանի և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին։ Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը ևս նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել: Հիշեցնենք՝  Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր Պողոս քահանա Միքայելյանը, Տեր Գալուստ քահանա Սահակյանը, Տեր Անուշավան քահանա Կոշեցյանը, Տեր Արարատ … Read more

Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար. Կոնջորյան

Կտրիճ Ներսիսյանը հեռանալու է: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ շարունակելով. «Եկեղեցին չի օգտագործվելու պետության դեմ` Հայաստանն ինքնիշխանությունից զրկելու համար: Եկեղեցին չի դառնալու գործակալական ցանց` ժողովրդի իշխանությունը տապալելու և պետականությունը կազմալուծելու համար: Եկեղեցին ուժեղացնելու է Պետությանը: Պետությունը ուժեղացնելու է Եկեղեցուն: Ժողովուրդը զորանալու է ուժեղ Պետությամբ և ուժեղ Եկեղեցով»: … Read more

Տեր Վահան քահանա Առաքելյանը միանում է ՀԱՍԵ բարենորոգման հայտարարությանը

Տեր Վահան քահանա Առաքելյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ միանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը: «Ես՝ Տեր Վահան քահանա Առաքելյանս, միանում եմ իմ առաջնորդ Նավասարդ սրբազանին և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգումների ծրագրին»,- սոցցանցի իր էջում գրել է նա։ Հիշեցնենք՝ հունվարի 9-ին Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը, Տեր Մովսես քահանա Աշուրյանը, Տեր … Read more

Կտրիճը անառակության և դավաճանության սպասավոր է, նա չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելուն։ «Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից, քանի որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ: Հետևաբար Գևորգ սրբազանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ: Իսկ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է մնալ անառակության … Read more

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս։ Ինչպես հայտնել են նախարարությունից, պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։ Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում նախարարն անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն … Read more