Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միացել են ՀԱՍԵ Բարենորոգման ծրագրին


Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը միանում է իր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել  արքեպիսկոպոս Քարամյանի և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին։

Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը ևս նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել:

Հիշեցնենք՝  Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա ՄուշադյանըՏեր Մովսես քահանա ԱշուրյանըՏեր Պողոս քահանա ՄիքայելյանըՏեր Գալուստ քահանա ՍահակյանըՏեր Անուշավան քահանա ԿոշեցյանըՏեր Արարատ քահանա ՕրդոյանըՏեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա ՍաֆարյանըՌաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ ՊետրոսյանըՏեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա ԱբրահամյանըՏեր Վահան քահանա ԱռաքելյանըՏեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա ՏերտերյանըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը, Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը, Տեր Համազասպ քահանա Հագեյանը ևս հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

72 դիտում

Leave a Comment