Տեր Սիոն քահանա Սաֆարյանը միացավ Եկեղեցու բարենորոգմանը


Ջրառատի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիոն քահանա Սաֆարյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին:

«Ես՝ Տեր Սիոն քհն Սաֆարյանս, հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, միանում եմ ՀՀ վարչապետի և առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»,- գրել է նա սոցցանցի իր էջում։

Հիշեցնենք՝  Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը և Տեր Մկրտիչ քահանա ՄուշադյանըՏեր Մովսես քահանա ԱշուրյանըՏեր Պողոս քահանա ՄիքայելյանըՏեր Գալուստ քահանա ՍահակյանըՏեր Անուշավան քահանա ԿոշեցյանըՏեր Արարատ քահանա ՕրդոյանըՏեր Շմավոն քահանա Ղևոնդյանը, Տեր Աշոտ քահանա ՍաֆարյանըՌաֆայել Պետրոսյանը (նախկին՝ Հայր Վազգեն աբեղա), Ռազմիկ սարկավագ Պետրոսյանը, Ռուբեն սարկավագ ՊետրոսյանըՏեր Պարթև քահանա Մուրադյանը, Տեր Զգոն քահանա ԱբրահամյանըՏեր Վահան քահանա ԱռաքելյանըՏեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա ՏերտերյանըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ ԱյվազյանըՏեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը, Տեր Համազասպ քահանա ՀագեյանըՏեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Տեր Ժիրայր քահանա ԽաչատրյանըՏեր Շահան քահանա Միրզոյանը, Տեր Վարդան քահանա Ներսիսյանը ևս հայտարարել են, որ միանում են ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների՝ եկեղեցու բարենորոգման հայտարարությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

356 դիտում

Leave a Comment