«WizzAir»-ը սկսում է ուղիղ չվերթներ Գյումրիից դեպի Լառնակա
Սեպտեմբերի 30-ից հունգարական «Wizz Air» բյուջետային ավիաընկերությունը նոր ուղղությամբ՝ Գյումրի-Լառնակա, չվերթեր կիրականացնի։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում, գները սկսվում են 14.99 եվրոյից։ Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ միջազգային օդանավակայանից։ … Read more