Դրվագը, որ մինչև հիմա հայտնի չէր, վերաբերում է Դեր Զորում զեյթունցիների զինված ապստամբությանը, որը թեև կարճ ժամանակ անց դաժանորեն ճնշվել է, այնուամենայնիվ հերոսական է եղել. «Դեր Զոր-Գուլագ» հուշագրության շնորհանդեսը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում մայիսի 17-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը վերապրած Տիգրան Մակարյանի «ԴԵՐ ԶՈՐ-ԳՈւԼԱԳ» հուշագրության շնորհանդեսը: Հուշագրության հեղինակ Տիգրան Մակարյանն անցել է Դեր Զորի, իսկ ստալինյան բռնաճնշումների տարիներին՝ նաև ԳՈւԼԱԳ-ի համակենտրոնացման ճամբարներով: Նախորդ դարի 20-ական թթ. առաջին կեսին Գերմանիայում ինժեների մասնագիտությունը սովորելուց հետո ներգաղթել է Խորհրդային Հայաստան, գործուն մասնակցություն ունեցել Խորհրդային Հայաստանի էներգետիկ … Read more