«Չնայած բազմաթիվ ճգնաժամերի՝ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է էական առաջընթաց հանրային կառավարման մի շարք ուղղություններով». Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ միասին մասնակցել է ՍԻԳՄԱ ծրագրի կողմից Հայաստանի հանրային կառավարման ելակետային իրավիճակի գնահատման զեկույցի ներկայացման միջոցառմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էին պետական համակարգի ներկայացուցիչներ և դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների ղեկավարներ: Մհեր Գրիգորյանը կարևորել է զեկույցի հրապարակումը և շնորհակալություն հայտնել մշակման աշխատանքներում … Read more

«ՔՊ-ն դժnխքի միջով է անցել, ծանր ժամանակներ ենք ունեցել և հասել այս կետին». Փաշինյանը` Գերմանիայում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն: «Մոտալուտ ընտրությունները շատ կարևոր են, քանի որ իմ գնահատմամբ դա պատմական հնարավորություն է մեր երկրի համար, ինչպես նաև մեր տարածաշրջանի համար: Իսկապես հիմա մենք ունենք աննախադեպ հնարավորություն  հաստատելու տևական խաղաղություն: Շատ կարևոր է  պաշտպանելու և ամրապնդելու համար պերականությունը, անկախությունը և … Read more

«1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանն Արցախը հանձնելու է Ադրբեջանին». Շարմազանով

«1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանն Արցախը հանձնելու է Ադրբեջանին»,- այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «1991-ի այս օրն Արցախի ժողովուրդը քվեարկեց հանուն Անկախ և Ազատ Արցախի։ 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը «այո» ասեց անկախությանը: Հանրաքվեին մասնակցել է 108.736 մարդ կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների 82 տոկոսից ավելին: … Read more

«ԱՄՆ-ն պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից և այդ գումարն օգտագործի մեր սեփական երկիրը պաշտպանելու համար». հանրապետական կոնգրեսական

ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսական Թոմաս Մասին ներկայացրել է օրինագիծ՝ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու վերաբերյալ, ասվում է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։ «Մասին ներկայացրեց HR 6508-ը՝ ՆԱՏՕ-ի մասին ակտը, որը նախատեսում է Միացյալ Նահանգների դուրսբերումը Հյուսիսատլանտյան դաշինքից (ՆԱՏՕ)», — ասվում է հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ն Սառը պատերազմի մասունք է։ Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից և այդ գումարն օգտագործենք մեր սեփական … Read more

«2025 թ-ին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված». Թուրքիայի ԱԳ նախարար

2025 թվականին Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես իրականացվել է նույն ուղղությամբ և Ադրբեջանի հետ համակարգված, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: «Առաջիկա ժամանակահատվածում մենք կշարունակենք անել անհրաժեշտ ամեն ինչ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար և կխրախուսենք կողմերին օգտվել ի հայտ եկող պատմական հնարավորությունից», — ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգը

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Թոմաս Քենի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնում է դեսպանությունը: Հանդիպմանը դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգին, առկա դինամիկային և հետագա համագործակցության հնարավորություններին։

«Ադրբեջանն իր պահանջների ճնշող մեծամասնությունը ստացել է, օգտագործել է ՀՀ կառավարչին` իր իմիջային և հավակնոտ ծրագրերի իրացման համար»․ Աբրահամյան

ՀՀ իշխանության` խաղաղությունը որպես փաստ ներկայացնելուն ի պատասխան, Ադրբեջանի նախագահը Բաքվում խոսել է ադրբեջանցիների` Հայաստան վերադառնալու իրավունքի մասին, մեղադրել ադրբեջանցիներին վտարելու, ադրբեջանական հոգևոր, մշակութային արժեքների ոչնչացման մասին: Մի խոսքով այն ամենի մասին, ինչի մասին 5 տարի խոսում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Մի քանի օր առաջ էլ Ալիևի … Read more

«Կուզենայի լսել Կաթողիկոսի կարծիքը, հետո մենք մեկնաբանենք և ինչ-որ քայլեր միգուցե ձեռնարկենք»․ Գագիկ Բաղունցը՝ Վրթանես Սրբազանի մասին

Յուրաքանչյուր քաղաքացի այս հարցում ունի իր կարծիքն ու վերաբերմունքն այդ քայլի նկատմամբ, բայց այդ հարցում կուզենայի լսել Կաթողիկոսի կարծիքը, դա եկեղեցու հարցն է, հետո մենք մեկնաբանենք և ինչ-որ քայլեր միգուցե ձեռնարկենք։ Այս մասին Եռաբլուրում 24 News-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով օրերս Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի Նիկոլ Փաշինյանի հետ … Read more

«Ձեր աստղայինին հաջող ասեք, հերիք ա՝ ձրիակերի նման վայելեք 400 հազարանոց մանդատը». Փաշինյանը վրդովվել է

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակից դուրս են թռնելու այնպիսի ՔՊ-ականներ, որոնք փորձել են շեֆից ավելի խելացի երեւալու, ինչպես ասում են, շառից-փորձանքից հեռու խաղալ: «Ձեր աստղայինին հաջող ասեք, հերիք ա՝ ձրիակերի նման վայելեք 400 հազարանոց մանդատը»,- ըստ ՔՊ-ականների, օրերս կուսակցական ժողովի ժամանակ վրդովված հայտարարել է Նիկոլ Փաշինյանը»։

ՔՊ-ում քասթինգը սկսվել է. hատ-հատ կանչում են ու հարցեր տալիս. «Փաշինյանի պատարագներին մասնակցո՞ւմ եք». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է, սկսվել է պատգամավորության թեկնածու առաջադրվածների «քննության» փուլը։ 380 թեկնածուին մինչեւ ամսվա վերջ գրանցելուց առաջ վարչությունը նախ քննում է նրանց, որ հասկանա` ով ինչ պոտենցիալ ունի, ինչպես վարվել յուրաքանչյուրի հետ` դո՞ւրս թողնել մրցակցությունից, թե՞ գրանցել՝ հնարավորություն տալով ընտրություններին մասնակցելու: Կամ՝ քասթինգում լավ հանդես եկածներին ինչպես բարձր հորիզոնականներում տեղավորել, … Read more