«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է հայտնել «Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկի հետ պայմանագիր կնքելու հարցում: Ինչպես հայտնում է Goal-ը, «Կարմիր սատանաների» հետաքրքրությունը բրազիլացու նկատմամբ ուժեղացել է այն բանից հետո, երբ հարձակվող Բենջամին Շեշկոն վնասվածք է ստացել անցյալ շաբաթավերջին։ 19-ամյա բրազիլացին դիտարկում է ժամանակավորապես այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունը: Հնարավոր վարձակալությունը կարող է տեղի ունենալ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի … Read more

Վիտինյան կարող է միանալ անգլիական գրանդին

«Լիվերպուլը» ուշադիր հետևում է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Վիտինյային ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը: Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլի» սկաուտական ​​բաժինը 25-ամյա ֆուտբոլիստին համարում է Եվրոպայի ամենատեխնիկապես օժտված կիսապաշտպաններից մեկը։ ՊՍԺ-ն կարող է բանակցություններ սկսել Վիտինյայի համար, եթե ստանա 130 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Լիվերպուլից» բացի, պորտուգալացի ֆուտբոլիստին հետևում են … Read more

«Ռեալ Մադրիդի» աստղը դիտարկում է Պրեմիեր Լիգա տեղափոխվելու հնարավորությունը

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն դիտարկում է Պրեմիեր Լիգա տեղափոխվելու հնարավորությունը։ Indykaila News-ի փոխանցմամբ, «Չելսին» արդեն բանակցություններ է սկսել «Ռեալ Մադրիդի» հետ բրազիլացու հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է ավարտին հասցնել Ռոդրիգոյի տրանսֆերի գործարքը կամ ձմռանը, կամ մրցաշրջանի ավարտին։ 24-ամյա Ռոդրիգոն այս մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում մասնակցել է 16 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ կատարելով երեք գոլային … Read more

Դիմակավորված անձինք փորձել են ներխուժել «Չելսիի» հարձակվողի տուն, երբ նա այնտեղ էր իր երեխաների հետ

«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը գրեթե կողոպուտի զոհ է դարձել։ Ըստ The Telegraph-ի՝ դիմակավորված անձինք շաբաթ երեկոյան փորձել են ներխուժել 30-ամյա ֆուտբոլիստի տուն Բերկշիրում, Անգլիա։ Ստերլինգը տանն էր իր երեխաների հետ։ Հարձակման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել։ «Մենք կարող ենք հաստատել, որ Ռահիմ Ստերլինգը այս շաբաթավերջին կողոպուտի զոհ է դարձել։ Մենք նաև կարող ենք հաստատել, որ … Read more

«Մանչեսթեր Սիթին» և «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված են «Լիվերպուլի» առաջատարներից մեկով

«Մանչեսթեր Սիթին» և «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված են «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի ծառայություններով, ըստ Diario AS-ի։ Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ ուշադիր հետևում են 25-ամյա հունգարացու իրավիճակին։ «Լիվերպուլը» մտադիր է նրան առաջարկել պայմանագրի երկարաձգում՝ բարելավված պայմաններով, այդ թվում՝ աշխատավարձի բարձրացմամբ, որը ներկայումս կազմում է շաբաթական 135․000 եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 16 խաղում խփել է երկու գոլ … Read more

Անգլիական գրանդը հետաքրքրված է ՊՍԺ-ի աստղով

Caught Offside-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» ուշադիր հետևում է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Վիտինյային ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ։ Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլի» սկաուտական ​​բաժինը 25-ամյա ֆուտբոլիստին համարում է Եվրոպայի ամենատեխնիկապես օժտված կիսապաշտպաններից մեկը։ ՊՍԺ-ն կարող է բանակցություններ սկսել Վիտինյայի համար, եթե ստանա 130 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Լիվերպուլից» բացի, պորտուգալացի ֆուտբոլիստին հետևում են նաև «Յուվենտուսը» և … Read more

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը միացել է անգլիական ակումբին

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն միացել է «Սաութհեմփթոնին»։ Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ 34-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել որպես ազատ գործակալ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Անգլիական ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ Ռոմեուն կարևոր դեր է խաղացել թիմի հաջողության մեջ 2016 թվականին, երբ «Սաութհեմփթոնը» գրանցեց Պրեմիեր Լիգայի իր լավագույն արդյունքը, … Read more

«Թոթենհեմը» հետաքրքրված է «Ռեալ Մադրիդի» առաջատարներից մեկով

«Ռեալ Մադրիդի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։ Fichajes-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի «Թոթենհեմը» շարունակում է հետաքրքրված լինել 24-ամյա Ռոդրիգոյի ծառայություններով։ «Թոթենհեմը» պատրաստ է վճարել իսպանական ակումբի պահանջած 80 միլիոն եվրոն։ Այս մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 13 հանդիպման բոլոր մրցաշարերում և կատարել երկու գոլային փոխանցում։

Պեպ Գվարդիոլան անցկացրեց մարզչական կարիերայի 1000-րդ հանդիպումը

Նոյեմբերի 9-ին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում ընդունեց «Լիվերպուլին» և հաղթեց 3-0 հաշվով։ Այս խաղը «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի 1000-րդ մարզչական խաղն էր։ 54-ամյա մարզիչը «Մանչեսթեր Սիթիում» անցկացրել է 550 խաղ, «Բավարիայում»՝ 161, «Բարսելոնայում»՝ 247 և «Բարսելոնա Բ»-ում՝ 42։ Մարզչական 1000 խաղերում Գվարդիոլան հաղթել է 716 անգամ, ոչ-ոքի է խաղացել 156-ում … Read more

«Չելսիի» թանկարժեք պաշտպանը կլքի ակումբը

«Չելսիի» պաշտպան Ակսել Դիսասին, հավանաբար, չի մնա ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը։ Ֆրանսիացին այս մրցաշրջանում ոչ մի խաղ չի անցկացրել «Ազնվականների» կազմում։ Լրագրող Սանտի Աունայի խոսքով՝ 27-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից հունվարին, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Լոնդոնցիների մարզիչը չի պլանավորում ֆուտբոլիստին վերադարձնել հիմնական թիմ։ Transfermarkt-ում Ակսել Դիսազիի գինը 18 միլիոն եվրո է։ «Չելսին» կենտրոնական … Read more