«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը գրեթե կողոպուտի զոհ է դարձել։
Ըստ The Telegraph-ի՝ դիմակավորված անձինք շաբաթ երեկոյան փորձել են ներխուժել 30-ամյա ֆուտբոլիստի տուն Բերկշիրում, Անգլիա։ Ստերլինգը տանն էր իր երեխաների հետ։ Հարձակման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել։
«Մենք կարող ենք հաստատել, որ Ռահիմ Ստերլինգը այս շաբաթավերջին կողոպուտի զոհ է դարձել։ Մենք նաև կարող ենք հաստատել, որ նա և իր երեխաները այդ պահին տանն են եղել։ Չնայած գաղտնիության և անվտանգության այս լուրջ խախտմանը, մենք ուրախ ենք հաստատել, որ նա և իր ընտանիքը անվտանգ են։ Մենք խնդրում ենք հարգել Ռահիմի և նրա ընտանիքի անձնական կյանքը այս դժվարին ժամանակահատվածում»։
Ստերլինգի տունը նախկինում թալանվել էր 2022 թվականի դեկտեմբերին՝ Կատարում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգը «Չելսիի» կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել և, ըստ թիմի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի, մարզվում է հիմնական թիմից առանձին։