«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոն դիտարկում է Պրեմիեր Լիգա տեղափոխվելու հնարավորությունը։
Indykaila News-ի փոխանցմամբ, «Չելսին» արդեն բանակցություններ է սկսել «Ռեալ Մադրիդի» հետ բրազիլացու հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է ավարտին հասցնել Ռոդրիգոյի տրանսֆերի գործարքը կամ ձմռանը, կամ մրցաշրջանի ավարտին։
24-ամյա Ռոդրիգոն այս մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում մասնակցել է 16 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ կատարելով երեք գոլային փոխանցում։
Բրազիլացին սովորաբար «Լոս Բլանկոսի» խաղերը սկսում է պահեստայինների նստարանին։