«Մանչեսթեր Սիթին» և «Ռեալ Մադրիդը» հետաքրքրված են «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի ծառայություններով, ըստ Diario AS-ի։
Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ ուշադիր հետևում են 25-ամյա հունգարացու իրավիճակին։ «Լիվերպուլը» մտադիր է նրան առաջարկել պայմանագրի երկարաձգում՝ բարելավված պայմաններով, այդ թվում՝ աշխատավարձի բարձրացմամբ, որը ներկայումս կազմում է շաբաթական 135․000 եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 16 խաղում խփել է երկու գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո։