«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու է Վահան Քերոբյանի դուստրը
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Նա Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ «Այս տարի դստրիկս հաղթեց ազգային մրցույթը և կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում»,- գրել է Քերոբյանը։ Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի հոկտեմբերի 24-ին, Մալթայում։ Իսկ Naré-ի երգի ու տեսահոլովակի պրեմիերան կկայանա այսօր՝ ժ․21:00-ին, Առաջին ալիքով։