Լամինը պետք է չվախենա դրանից․ Սուարեսը կարևոր խորհուրդ է տվել Յամալին — Armsport.am

«Բարսելոնայի» նախկին ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը ներկայում հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» կազմում, խոսել է «կապտանռագույնների» երիտասարդ հարձակվող Լամին Յամալի մասին և կարևոր խորհուրդ տվել նրան։ «Որոշ խաղացողներ ավելի շուտ են հասունանում, քան մյուսները։ Լամինը 17 տարեկանում ցուցաբերում է անհավանական հասունություն՝ ստանձնելով պատասխանատվություն կարևոր խաղերում։ Որպես «Բարսելոնայի» երկրպագու՝ ես շատ ուրախ եմ նրա համար։ … Read more

Չեմ կարող նրան հաջողություն մաղթել. Բարսելոնայի նախկին խաղացողը՝ Խաբի Ալոնսոյի մասին

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, ներկայում «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խոսել է Խաբի Ալոնսոյի՝ Մադրիդի «Ռեալը» գլխավորելու մասին։ «Խաբին լավ մարդ է և հիանալի աշխատանք է կատարել Լևերկուզենի «Բայերում»։ Բայց ես չեմ կարող նրան հաջողություն մաղթել, քանի որ նա այժմ «Ռեալում» է», — Մասկերանոյի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։ Հիշեցնենք, որ երկու մարզիչներն էլ … Read more

Իմ սերն ու կիրքը ֆուտբոլի նկատմամբ չի մարել. Ալբա — Armsport.am

«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է առաջիկա ակումբային աշխարհի առաջնության մասին։ «Ես զգում եմ նույն ոգևորությունն ու ցանկությունը, ինչ միշտ, բայց հասկանում եմ, թե որքան դժվար է լինելու։ Ես բախտ եմ ունեցել խաղալու «Բարսելոնայի» կազմում աշխարհի լավագույն խաղացողների կողքին, և գիտեմ, թե որքան դժվար է մրցակցել լավագույն թիմերի հետ։ Ես հիմա խաղում եմ «Ինտեր … Read more

Հայտնի է՝ ով է այս պահին աշխարհի լավագույն եզրային հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշը

ESPN պարբերականի փորձագետները ներկայացրել են 2025 թվականի աշխարհի լավագույն եզրային հարձակվողների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որն արդյունավետ մրցաշրջան է անցկացրել և օգնել թիմին նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը։ Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նրա թիմակից Ռաֆինյան։ Տասնյակում տեղ են … Read more

Մեսսին որոշել է վերադառնալ արգենտինական Նյուելս Օլդ Բոյզ — Armsport.am

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին կարող է լքել «Ինտեր Մայամին»։ Լրագրող Ֆլավիո Ազարոյի խոսքով՝ «Բարսելոնայի» նախկին հարձակվողը որոշել է տեղափոխվել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերը կիրականացվի 2025 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ Մեսսին ինքը հայտարարել էր, որ կցանկանար ավարտել կարիերան այն ակումբում, որտեղ սկսել է ֆուտբոլ խաղալ։ Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդի» նախկին դարպասապահ … Read more

Յոթ ամիս բացակայությունից հետո Լիոնել Մեսսին վերադարձել է Արգենտինայի հավաքականի ճամբար

MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին միացել է Արգենտինայի ազգային հավաքականին՝ նախապատրաստվելու 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին, հայտնում է ESPN-ը։ 37-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2024 թվականի նոյեմբերին։ Դրանից հետո նա բաց է թողել մի քանի խաղ՝ մկանային վնասվածքի պատճառով։ Մեսսիի բացակայության ընթացքում Արգենտինայի հավաքականը ժամանակից … Read more

Վերջապես դա տեղի կունենա՞․․․ Մեծ քառյակը հետաքրքրված է Մեսսիի ծառայություններով

Սաուդյան Արաբիայի չորս գրանդ ակումբները, այսպես ասած «մեծ քառյակը»՝ «Ալ Ահլին», «Ալ Հիլալը», «Ալ Իթիհադը» և «Ալ Նասրը», որոնք պատկանում են միևնույն ներդրումային ֆոնդին, հետաքրքրված են «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերով։ Այդ մասին հաղորդում է TeamTalk-ը։ Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումային հիմնադրամը վերսկսել է արգենտինացու հնարավոր տրանսֆերի վերաբերյալ քննարկումները, սակայն այս պահին պաշտոնական բանակցությունները դեռ … Read more

Ես չէի համարձակվում անգամ նրա դեմքին նայել. Մեսսի — Armsport.am

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին կիսվել է Թիերի Անրիի հետ խաղալու փորձառությամբ՝ վերհիշելով, թե ինչպես է արձագանքել նրան առաջին անգամ «Բարսելոնայի» հանդերձարանում տեսնելիս։ «Առաջին օրը, երբ նա մտավ հանդերձարան, ես անգամ չէի համարձակվում նրա դեմքին նայել։ Ես արդեն գիտեի, թե ինչ էր նա անում Անգլիայում։ Նրա պաստառն ունեի իմ սենյակում, և հանկարծ … Read more

🎥 Մեսսին ու Սուարեսը դուբլ գրանցեցին, Ինտեր Մայամին հաղթեց — Armsport.am

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր մրցաշրջանի շրջանակում 4-2 հաշվով հաղթեց «Մոնրեալին»։ Հանդիպումը տեղի ունեցավ Ֆորտ Լոդերդեյլի «Չեյս» մարզադաշտում։ «Ինտերի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը խփեցին երկուական գոլ և կատարեցին մեկական գոլային փոխանցում։ Հյուրերի կազմում գոլերը խփեցին Դանթե Սիլին և Վիկտոր Լոտուրին։

Մոդրիչը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի — Armsport.am

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է միանալ այն ակումբներին, որտեղ հանդես են գալիս Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: ​​Այս մասին հաղորդում է Footmercato-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոդրիչը, ով 2025 թվականի ակումբային Աշխարհի առաջնությունից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքելու է «Ռեալ Մադրիդը», տրանսֆերային առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրից» և ամերիկյան «Ինտեր Մայամիից»: Բացի այդ, կիսապաշտպանի նկատմամբ … Read more