Չեմ կարող նրան հաջողություն մաղթել. Բարսելոնայի նախկին խաղացողը՝ Խաբի Ալոնսոյի մասին

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, ներկայում «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն խոսել է Խաբի Ալոնսոյի՝ Մադրիդի «Ռեալը» գլխավորելու մասին։

«Խաբին լավ մարդ է և հիանալի աշխատանք է կատարել Լևերկուզենի «Բայերում»։ Բայց ես չեմ կարող նրան հաջողություն մաղթել, քանի որ նա այժմ «Ռեալում» է», — Մասկերանոյի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։

Հիշեցնենք, որ երկու մարզիչներն էլ ժամանակին հանդես են եկել անգլիական «Լիվերպուլի» կազմում։

Leave a Comment