Իշխանության կողմից իրականացվող հերթական «կապիկությունը» – Live News

Եթե Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցածը փորձենք խորհրդանշել որևէ կենդանով, ապա ամենապատկերավոր համեմատությունը, թերևս, կապիկն է, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, նման է իշխանության կողմից իրականացվող հերթական «կապիկությանը»:  Պետության համար վտանգավոր է այն, որ նման գործընթացներում հերթական անգամ ներգրավվում են ուժային կառույցները։ Անկախ նրանից, թե իրավական առումով ինչ հիմնավորումներ են ներկայացվում, պետության … Read more

Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան – Live News

Իշխանությունն անցել է նախընտրական շրջանում տված խոստումների կատարմանը, սակայն ոչ թե երկրի բարեկեցության և անվտանգության ապահովման, այլ իր տեսակետները չկիսող անձանց մեկուսացման ուղղությամբ։ Չի բացառվում, որ ինչ-որ փուլում դա կհանգեցնի տարբեր քաղաքական միավորների և կուսակցությունների գործունեության արգելմանը։ Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողությունների, և դա արդեն դրսևորվում է։ ԱԺ «Պատիվ … Read more

Գագիկ Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները մեկ բառով կարելի է բնութագրել որպես հաշվեհարդար

Գագիկ Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները մեկ բառով կարելի է բնութագրել որպես հաշվեհարդար։ Ամբողջ ընտրարշավի ընթացքում Ծառուկյանի դեմ կեղտոտ արշավ իրականացվեց, ապա նրա գլխավորած քաղաքական ուժին ապօրինի զրկեցին մանդատներից։ Այնուհետև աստիճանաբար գրոհներ իրականացվեցին նրա ընկերությունների նկատմամբ, իսկ այսօր նրան զրկում են ազատությունից։ Նիկոլի պայքարի մեթոդները քաղաքական մրցակիցների դեմ չեն փոխվում՝ շանտաժ, ճնշումներ, վարկաբեկում … Read more

Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց․ ԵՄ իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են

Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են: Բաքվում (ոչ թե Երևանում) ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Հարավային Կովկասում փոխկապակցվածության նախագծերի համար կտրամադրվի 200 մլն եվրո դրամաշնորհ։ Ինչպես նա գրել էր X-ի իր էջում, այդ գումարը պետք … Read more

Փաշինյանը մտել է ներքաղաքական պայքարի նոր փուլ – Live News

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը մտել է ներքաղաքական պայքարի նոր փուլ, որտեղ առաջնային գործիքը դարձել է ընդդիմադիր քաղաքական կենտրոնների չեզոքացումը։ Վաղ առավոտից սկսած Գագիկ Ծառուկյանի տան և բիզնեսների խուզարկությունները, Ռոբերտ Քոչարյանի մուտքի արգելումը՝ դրա ցուցադրական հրապարակայնացմամբ, Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող կալանքը, ընտրություններից անմիջապես առաջ Արմեն Աշոտյանի ու … Read more

Որն է Ադրբեջանում ժողովրդագրական աղետի իրական պատճառը – Live News

Հետպատերազմական Ադրբեջանում վերջին 5 տարիներին՝ 2022-2026 թվականներին, բնական աճը կրճատվել է ավելի քան 50 տոկոսով, ըստ որում, ծնունդների թիվը պակասել է մոտ 28 տոկոսով, մահացության 13 տոկոս անկման համատեքստում: Վիճակագրությունն ավելի տեսանելի և հասկանալի դարձնելու համար համեմատենք 2025 թվականի հունվար-մայիս ամիսները 2026 թվականի նույն ժամանակահատվածի հետ: 2025 թվականին հարևան երկրում նշված ամիսներին ծնունդները կազմել են … Read more

Գագիկ Ծառուկյանը «պատժվում է» անարդյունավետ նախընտրական արշավի համար․ Հակոբ Բադալյան

Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի մասին տեսակետս կթվա մի քիչ «տարօրինակ», բայց իմ խորիմ համոզմամբ, պարոն Ծառուկյանը քաղաքական կարեւոր եզրահանգումներ չարեց շատ ավելի վաղ՝ դեռ մինչեւ 2018 թվականը, թեեւ՝ նաեւ կարեւոր պահերի առաջ է կանգնել 2018-ին, ու նորից չի արել այդ կարեւոր եզրահանգումները:Սա չեմ ասում, նրա հանդեպ իշխանության գործողությունները արդարացնելու համար: Այստեղ այնքան շատ են … Read more

Ի՞նչ կա զարմանալու․ ասել են՝ վենդետա լինելու է, ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են

Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է, ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են։ Պետք չէ անակնկալի գալ, երբ ընտրություններին զուգահեռ ու ընտրություններից հետո ռեժիմն անցնում է ռեպրեսիաների նոր փուլի։ Ռեժիմին ու նրա արտաքին գործընկերներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է կառավարվող քաղաքական դաշտ՝ առանց Արարատի խորհրդի,առանց Արցախի հիշատակման, առանց Ցեղասպանության ճանաչման, կարճ … Read more

Ովքեր դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան

ՍԴ որոշումը կանխատեսելի էր, և չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ, որպեսզի դրանից հետո իրականացներ իր քաղաքական պլանավորումը։ Խորհրդարան անցած ուժերի մոտեցումը հայտնի է՝ անկախ դրա հիմքում դրված դիսկուրսից։ Նախորդ շրջափուլում եղել են և՛ հիասթափություններ, և՛ պարտություններ, և՛ պայքարի հաջողված դրվագներ։ Ով կամ ովքեր վերջին տարիների քաղաքական իրադարձություններից, խորհրդարանում և դրանից դուրս … Read more

Սա նույնիսկ կոնֆետ չէ. սա դառը հաբ է։ Ահա, կուլ տվեք – Live News

Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։ Եվրահանձնաժողովի նախագահը հղում է արել նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդովայում և Ուկրաինայում։ Վատ շարք չէ, ինչ խոսք։ Մոլդովա՝ երկիր, որը պատրաստ է եվրաինտեգրման անվան տակ դառնալ այլ պետության մաս։ Ուկրաինա՝ երկարատև պատերազմի մեջ խրված պետություն՝ … Read more