Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնանկ է արվել պետական արարողակարգի ծառայության պետը: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Իհարկե, դժվար թե այդ որոշումը կապ ունենա այն ակնհայտ բացթողման հետ, որ այս օրերին Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին, նաև այլ բարձրաստիճան հյուրերից ոչ մեկը չեն այցելել հայության հոգևոր մայրաքաղաք՝ Էջիմածին, չեն … Read more

Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

16 Հոկտեմբերի, 2026 COP17 համաժողովի շրջանակներում Երևանում հոկտեմբերի 16-ին կայացած Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որը կրում է «Երևանի հռչակագիր. գործել հանուն բնության» խորագիրը։ Հռչակագիրն ընդգծում է կենսաբազմազանության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման և բնության պաշտպանության ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Հռչակագիրը միավորում է պետությունների և կառավարությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդների, … Read more

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը․ Ռուսլան Էդելգերիև

16 Հոկտեմբերի, 2026 Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում news.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևը։ Նա պարզաբանել է, որ քանի որ կենսաբազմազանության պաշտպանությունը համընդհանուր խնդիր է, այս ոլորտում միջազգային համագործակցությունը պետք է զերծ լինի քաղաքականացումից և անբարեխիղճ … Read more

Նկատեցի՞ք՝ COP17-ում ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից․ ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա․ քաղաքագետ

16 Հոկտեմբերի, 2026 Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Նկատեցի՞ք, Եվրոպայի հետ աննախադեպ մերձեցող Հայաստանում անցկացվող COP17 ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից։ Չե՞ք նկատել։ Դե, ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա։ Չկա եվրոպական որեւէ երկրի առաջնորդ, որը մասնակցում է միջոցառման գագաթնաժողովին։ Եվրահանձնաժողովը ներկայացված է փոխնախագահ–եվրահանձնակատարի մակարդակով, եւ չկա ԵՄ անդամ … Read more

Կառավարությունը լեգիտիմ չէ, ընտրությունները կեղծելով են եկել իշխանության․ Մենուա Սողոմոնյան

15 Հոկտեմբերի, 2026   «Մենք, իսկապես հյուրընկալ ժողովուրդ լինելով, ողջունում ենք այս կարևոր նախաձեռնության հարցում ձեր մասնակցությունն ու ձեր մուտքը Հայաստան։ Բայց միևնույն ժամանակ ուզում ենք հասկանալ՝ դուք ուզո՞ւմ եք լսել ժողովրդի վերաբերմունքը, ժողովրդի մտածումն այն ամենի վերաբերյալ, ինչը կազմակերպում եք Հայաստանում։ Եթե ուզում եք լսել, հասկանալ այդ վերաբերմունքը, հետևապես խնդրում ենք ձեզ դա չանել … Read more

Արցախցիների խնդիրները ներկայացնող նամակ փոխանցվեց ՀՀ-ում Շվեյցարիայի հյուպատոսությանը

15 Հոկտեմբերի, 2026   «Ուզում եմ տեղեկացնել, որ սա եզակի նամակ չէ։ Արցախի հասարակական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նույնպես իրենց անունից նամակներ են հղել։ Մենք նույնպես ճիշտ ենք համարում, որ այս ակցիայի շրջանակներում փորձենք դիմել բոլոր կառույցներին, որոնք կկարողանան ներկայացնել մեր խնդիրները։ Մեզ համար Շվեյցարիան այն պետությունն է, որն այս … Read more

Կոչ COP17-ի մասնակիցներին. պատշաճ ուշադրություն դարձնել բռնի տեղահանության կենսամշակութային հետևանքներին

14 Հոկտեմբերի, 2026 Մենք՝ Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի ներկայացուցիչներս, կարևորելով կենսաբանական բազմազանության պահպանությունը, բնական ռեսուրսների կայուն օգտագործումը և բնապահպանական որոշումների կայացմանը հանրության արդյունավետ մասնակցությունը՝ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանության բնապահպանական և կենսամշակութային հետևանքների վերաբերյալ։ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից շուրջ 120 հազար հայ բռնի տեղահանվեց և տեղափոխվեց … Read more

COP17-ով պայմանավորված՝ Երևանում փողոցներ կփակվեն

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․ Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց, • Երևանյան փողոց, • Իսակովի … Read more