S2 Global-ի թիմը Հայաստանում էր նախադիտարկման նպատակով` ներկայացնելու, թե ինչպես կարող է CertScan-ն աջակցել ՀՀ մաքսային ծառայության աշխատանքին

ԱՄՆ դեսպանության «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» (EXBS) ծրագրի շրջանակում ամերիկյան S2 Global Corporation ընկերության պատվիրակությունը հանդիպեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանին՝ դիտարկելու Հայաստանում CertScan® Inspection ինտեգրացիոն հարթակի ներդրման աշխատանքները։ S2 Global-ի թիմը Հայաստանում էր նախադիտարկման նպատակով` ներկայացնելու, թե ինչպես կարող է CertScan-ն աջակցել ՀՀ մաքսային ծառայության աշխատանքին։ «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» … Read more

CertScan ինտեգրացիոն հարթակը հնարավորություն կտա տարբեր սահմանային անցակետերում տեղադրված ռենտգենյան սկանավորման համակարգերից ստացվող պատկերները համախմբել մեկ միասնական հարթակում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում «Արտահանման վերահսկողության և սահմանային անվտանգության» (EXBS) ծրագրի շրջանակներում կայացել է աշխատանքային հանդիպում ամերիկյան S2 Global Corporation ընկերության պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են CertScan ծրագրի իրականացման ընթացիկ փուլը, ձեռքբերված արդյունքները և առաջիկա քայլերը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Մոնիթորինգի կենտրոնի ստեղծում, որը կապահովի սահմանային վերահսկողության համակարգերի կենտրոնացված կառավարում, տվյալների վերլուծություն և օպերատիվ … Read more