Ուրացողներին պարտադիր պետք է տանել պատմության թանգարան – Ազգ

Այլապես նրանք կշարունակեն մնալ իրենց երջանիկ տգիտության մեջ, Հայկական լեռնաշխարհում հայոց դարավոր պետականության պատմությունը ուրացող, համահունչ՝ ազերիների ցեղապետ Ալիեւի կեղծարարություններին: Ստիպողաբար նրանց պետք է տանել, նախ՝ Էրեբունու, ապա՝ Պատմության պետական թանգարան, գուցե նաեւ՝ Մատենադարան: Սեփական աչքով նրանք պետք է տեսնեն, ծանոթանան պատմական անեղծանելի փաստերին, որպեսզի այսուհետեւ բնավ ու երբեք չկրկնեն տխմարություններ, որոնք, ի դեպ, վարակիչ … Read more

Ձեւի եւ բովանդակության անտրամաբանությունը – Ազգ

Վերջին օրերին նոր Ազգային ժողովի` ԱԺ ղեկավարություն ընտրելու նիստերն իսկական երեւակիչ էին առ այն, թե ինչպիսի ԱԺ է ներս թողել մեր ժողովուրդը: Այդ առումով տրամաբանական կլիներ, որ խորհրդարան անցած նոր ուժերն ու մարդիկ քիչ կամ ամենաանհրաժեշտը խոսեին (ավանդաբար այդպես է եղել), շաղ չտային իրենց մարգարիտները` մինչեւ սովորեին խորհրդարանական տրամաբանությունն եւ շատ թե քիչ փորձառություն ձեռք … Read more

Թուրքիան՝ Իրան-ԱՄՆ հակամարտության «միջնո՞րդ» – Ազգ

Իրան-ԱՄՆ հակամարտության էջը փակելու վճռականությամբ Թուրքիան դարձյալ առաջարկում է իր ծառայությունները: Օգոստոսի 17-ին Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների կողմից Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ հրադադարի պահպանման հարցի շուրջ բանակցությունների վերջին զարգացումների քննարկումը պատահական չէր: Դրան նախորդել էր Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածության պայմաններում դիվանագիտական գործիքակազմն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտության եւ այդ հարցում Թուրքիայի ջանքերի արդյունավետության մասին Թուրքիայի … Read more

Խազար, թե՞ Կասպից – Ազգ

Ինչպե՞ս կկոչվի Իրանի նոր նահանգը Վերջին շրջանում  Իրանում քննարկվում է Կասպից ծովի ափին՝ Մազանդարան, Գիլան եւ Գոլեսթան նահանգների վերաձեւավորման հաշվին նոր նահանգ ստեղծելու հարցը: Դրա համար ընտրված ամենամրցունակ անվանումը, ըստ շրջանառվող տեղեկությունների, «Խազար»-ն է: Թե որքանո՞վ է «Խազար» բառն ընդունելի իրանցիների համար, կիմանանք քիչ անց: Ի դեպ,  Իրանի հյուսիսային ափամերձ նահանգներին հարող Կասպից  ծովը, որի … Read more

«Եկեղեցու եւ կառավարության պայքարը անխուսափելիորեն թուլացնելու է երկու կողմին էլ՝ վնասելով նրանց հեղինակությանը, խորացնելով երկրի պառակտումը»

«Ազգի» նախորդ՝ օգոստոսի 14-ի համարում անդրադարձել էինք Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 հոգեւորականների ՝ օգոստոսի 7-ի դատավարության՝ գերմանալեզու մամուլի արձագանքներին, հրապարակել Միշայել Հեզեմանի ծավալուն հոդվածը: Գերմանալեզու հոդվածագիրներն այս դատավարությանը հետեւում են ընդգծված հետաքրքրությամբ, լուսաբանում պատմակա՜ն այս իրադարձությունը տարբեր դիտանկյուններից՝ ոտնձգություն եկեղեցու անկախության, կրոնական ազատության դեմ, հասարակական- քաղաքական՝ արեւմտամերձ կառավարության եւ ՌԴամերձ եկեղեցու պայքար եւ այլն: Ստորեւ ներկայացվող … Read more

«Մարդու մեծությունը թվերով եւ զրոների քանակով չես չափի» – Ազգ

Մտորումներ Սամվել Կարապետյանի ծննդյան 61-ամյակի առթիվ Օգոստոսի 18-ին լրանում է հայտնի գործարար և բարեգործ, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Սարգսի Կարապետյանի ծննդյան 61-ամյակը։ Գործարարի հաջողությունը սովորաբար չափում են թվերով։ Հաշվում են նրա ստեղծած աշխատատեղերը, իրականացրած ծրագրերն ու հաջողված գործարքները և վերջում ստանում տպավորիչ մի թիվ՝ բազմաթիվ զրոներով։ Բայց մարդու մեծությունը թվերով չես չափի։ Այն երևում … Read more

Վաշինգտոնյան համաձայնագրերից մեկ տարի անց – Ազգ

Վերջին օրերում Հայաստանի քաղաքական շրջանակների քննարկման գլխավոր թեմաները ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնություներն (accords) են, դրանց նախաստորագրման առաջին տարվա առթիվ եւ հեռախոսազանգերը ՀՀ վարչապետի եւ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նախագահների միջեւ: Իրականում, Թրամփի վարչակազմը կարողացավ Հարավային Կովկասում իրականացնել մի բան, որ 1991-ից ի վեր ամերիկյան ոչ մի ուրիշ վարչակազմի չէր հաջողվել գործարկել: Խոսքը Հարավային … Read more

Տակահիրո Ակիբա. Կոմիտասով բաբախող ճապոնական սիրտը – Ազգ

ԵՐԵՎԱՆ-ՆԱԳԱՆՈ, Ճապոնիա – Ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան (ծնվ. 1984, Յոկոհամա) հայկական եւ ռուսական դասական երաժշտության առաջատար մեկնաբաններից է Ճապոնիայում: Գերազանցությամբ ավարտել է Տոկիոյի արվեստների համալսարանի դաշնամուրի բաժինը, ստացել երաժշտական արվեստների դոկտորի աստիճան՝ իր հետազոտությունը նվիրելով ռուս ականավոր դաշնակահար եւ կոմպոզիտոր Սամուիլ Ֆեյնբերգին: Ուսանել է նաեւ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Միխայիլ Օլենեւի ղեկավարությամբ, կատարելագործվել … Read more

Օրհնազուրկ, մանրացող խորհրդարան՝ հաճախ խորթարան հիշեցնող – Ազգ

ՀՀ Ազգային ժողովում վերջին տարիների մի տարածված մշտական   օրինախախտում է  «ա»-ախոսությունը՝ «է» բայի փոխարեն («ասում ա», «մարդ ա»…), սկսած ղեկավար պաշտոնյաների հրապարակային խոսքից: Եվ՝ երեւանաբարբառ շատ բառերի, արտահայտությունների գործածությունը: Մինչդեռ ՀՀ օրենքով՝ եթե մեր պետական լեզուն հայերենն է ընդհանրապես, ապա մեր պաշտոնական լեզուն գրակա՛ն հայերենն է: Իսկ օրենսդիր մարմին խորհրդարանը մեր երեւի  ամենապաշտոնական վայրն է, … Read more

«Ամեն վայրկյան մենք խաչում ենք մի լավ բան, որ բարիք կարող էր բերել». Հարություն Թոփիկյանի ծննդյան 75-ամյակը նշվեց երգչախմբային համերգով

Երեւանի պետական կամերային երգչախմբի համերգն սկսվեց ճանաչված խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի թեւավոր խոսքերով, որ հնչեցին էկրանից՝ իր կենդանի ձայնով: Այդ համառոտ մտքերով, ասես, ամփոփվում էին իր համոզմունքները, հավատամքը, մարդկանց, աշխարհի եւ Աստծո հանդեպ իր վերաբերմունքը, եւ ամենում գերակայում էին սերը, հավատարմությունը, լավատեսությունը: Դրանք իր մտածումներն էին կյանքի, աստվածայինի, կյանքում իր կոչման մասին: … Read more