Իսկ ո՞վ է բռնելու վախկոտի վախը

Վախը մարդկային ու կենդանական աշխարհի բնական, բնազդային երեւույթներից է, անմիջականորեն կապված՝ ինքնապաշտպանության բնազդի հետ, ինքնապահպանության ու գոյատեւման կենսական ցանկության հետ: Մարդիկ, ինչպես նաեւ կենդանիները, վախենում են տարերային աղետներից, վթարներից, թշնամական հարձակումներից, եւ փորձում են, հաճախ ամեն գնով, դիմակայել դրանք, դիմանալ, պաշտպանվել, հնարավորության դեպքում՝ կանխարգելել: Սակայն, ի տարբերություն կենդանիների, մարդիկ վախենում են նաեւ կորցնելու վտանգից՝ հարազատ, … Read more

«Շվեյցարիան  պետք է ակտիվորեն ներգրավվի բնիկ ժողովուրդների եւ նրանց ինքնորոշման իրավունքի պաշտպանության գործում»

Մարտի 18-ի առավոտյան արդեն հայաստանյան առցանց ԶԼՄ-ները՝ դրանց թվում նաեւ azg.am-ը տարածել էին Վարդան Օսկանյանի ֆբ-ի գրառումը՝ իրազեկելով, որ Շվեյցարիայում SOCAR-ի դեմ հայց է ներկայացվել՝ էթնիկ զտումները ֆինանսավորելու հիմքով: Այժմ Ադրբեջանի դեմ շարունակական պայքարի այս ծանրակշիռ լծակն են ընտրել ԼՂ հայերի հիմնարար իրավունքների պաշտպանության ջատագով՝ Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (CSI) ներկայացուցիչ Ջոյել Ֆելքամփը, Շվեյցարիա- Հայաստան … Read more

Թաղենք բոլոր Թալեաթներին

105 տարի առաջ, մարտի 20-ին, Բեռլինում թաղեցին Թալեաթին Մարտի 15-ին ԳԴՀ կառավարության կրոնի եւ հավատի ազատության հարցերի հանձնակատար Թոմաս Ռախելը (Thomas Rachel) X-ում հիշեցնում էր, որ նույն օրը  «իսլամաֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է»՝ համապատասխանաբար՝ հանդուրժողականության հորդորով: Կասկածում եմ, թե մարտի 15-ին Բեռլինի Հարդենբերգշտրասե 16-ում թուրք երիտասարդ ֆաշիստները, որ առանձնահատուկ հարգանքով, ծաղիկներով իրենց սերն ու … Read more

ZDF-ի թղթակցի հարցը Աղաեւին՝ «Երբվանի՞ց է միայն Նախչեւան ձեւը կիրառվում»

 «Ազգի» նախորդ համարում «Դիվանագիտական ցուցում՝ Նախիջեւան բառի էթնիկ շեշտադրման վտանգը» վերնագրյալ մեր հոդվածը շարունակում ենք՝ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւին ուղղված՝ գերմանական ZDF երկրորդ հեռուստաալիքի թղթակցի հարցով: Մարտի 7-ին ZDF-ի թղթակից Սեբաստիան Էհմը (Sebastian Ehm) X-ում հարցրել էր՝ «Ես էլ եմ մինչեւ հիմա Նախիջեւան ասել: Այդպես է արձանագրված առցանց աղբյուրների մեծ մասում: Երբվանի՞ց է միայն … Read more

Ալի Լարիջանին ահաբեկչության զոհ – Ազգ

Իրանի Իսլամական Հանրապետության Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան լուրը պաշտոնապես հաստատվել է: ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո ձեւավորված լարված ժամանակաշրջանում՝ փետրվարի 28-ից մինչեւ Մոջթաբա Խամենեիի՝ որպես նոր առաջնորդ ընտրվելը, Լարիջանիի դերը Իրանի իշխանական համակարգի միասնականության պահպանման գործում գնահատվում է որպես բացառիկ: Իրանի իսլամական հեղափոխության ավանդույթներին հավատարիմ քաղաքական գործիչ Ալի Լարիջանին 2026 թ. մարտի 17-ին, իր որդու՝ Մորթեզայի հետ … Read more

Ուժեղ հարված համաշխարհային տնտեսությանը. ի՞նչ են ասում թվերը

Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողությունները, ինչպես նաեւ   Թեհրանի կողմից Պարսից ծոցի տարածաշրջանում ձեռնարկված պատասխան հարվածները ցնցել են համաշխարհային ֆինանսական եւ էներգետիկ շուկաները՝ առաջացնելով մտահոգություններ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու հնարավոր ընդհանուր անկման վերաբերյալ: Այս մասին մարտի 18-ին ծավալուն վերլուծական հոդվածով է հանդես եկել Քաթարի «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաալիքը: Պատերազմի համաշխարհային տնտեսական ազդեցության բերվող հիմնական … Read more

Վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ այս անգամ՝ ճնշում ազատ մամուլին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (OSCE/ODIHR) «Սույնով Ձեր ուշադրությունն ենք հրավիրում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ սկսված գործընթացի վրա, որն ակնհայտորեն կրում է քաղաքական բնույթ՝ կապված առաջիկա ընտրական գործընթացների հետ: Հիմնական խնդիրը՝ Ժամանակի միտումնավոր ընտրություն Հարցաքննության հիմքը 2024թ. դեկտեմբերին (ավելի քան 15 ամիս առաջ) հրապարակված խմբագրականն է: Այս հին հոդվածի վերակենդանացումը հենց այսօր՝ ընտրական արդեն իսկ սկսված … Read more

Իրանում պատերազմը՝ «Թրամփի ուղու» եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի փորձություն

ԹՐԻՓՓ նախագիծը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի կենտրոնական տարր է, եւ դրա իրականացման հետ կապված խնդիրները կարող են բացասական հետեւանքներ ունենալ երկու երկրների համար, զգուշացնում են փորձագետները: Այս պնդմամբ է սկսվում բրիտանական BBC ընկերության ռուսական ծառայության մարտյան մի հրապարակումը, որը վերնագրված է  «Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ուղուն» եւ Հայաստան-Ադրբեջան … Read more

Ոչ եւս է արուեստագէտներ յայտնաբերող եւ իր հայութեամբ հպարտ՝ Թորոս Սիրանոսեանը

Չորեքշաբթի 11 մարտ 2026-ին Պէյրութի մէջ իր մահկանացուն կնքած է Լիբանանի եւ արաբական աշխարհի արուեստի մարզին մէջ հանրածանօթ անուն մը՝ Թորոս Սիրանոսեանը, որ հակառակ օտար շրջանակներու մէջ իր աշխատանքին պարտադրած սովորութեան, ուր նման համբաւի անձեր փորձութիւնը կ ունենան փոխելու կամ դիւրացնելու իրենց անունը կամ մականունը, Թորոս Սիրանոսեանը կառչած մնացած էր իր անուան: Երեւոյթ մը, որ  … Read more

Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետով 62 հազար հիվանդ

Հ Հ առողջապահության  նախարարության (ԱՆ) վիճակագրական տվյալների համաձայն, վերջին երեք տարում Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում հինգ տոկոսով աճել է շաքարային դիաբետ ունեցողների թիվը: ՀՀ –ում հաշվառված է ավելի քան 62.000 շաքարային դիաբետով հիվանդ, որոնցից մոտ 7000-ը՝ ինսուլինակախյալ, իսկ ավելի քան 55 հազարը` դեղորայքով ապրողներ: Նշված հիվանդության ցուցանիշները Երեւանի չափահաս բնակչության մեջ այսօր անցնում է  40 … Read more