«Հետք»․ Կես տարում ՀՀ-ն Ադրբեջանից ներկրել է մոտ $18 մլն-ի վառելիք, իսկ արտահանում չի եղել

2026 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանն Ադրբեջանից մոտ 18 մլն դոլարի ապրանք է ներմուծել, իսկ Հայաստանից Ադրբեջան արտահանում չի արձանագրվել, գրում է «Հետքը»: Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած տվյալներով՝ Ադրբեջանից ներմուծվել է 17.8 մլն դոլար արժողությամբ նավթամթերք՝ բենզին և դիզելային վառելիք, ինչպես նաև 109 հազար դոլարի պլաստմասսայե շինարարական դետալներ։ Ադրբեջանական վառելիքի ներմուծումը Հայաստան լայն քննարկումների առիթ … Read more

Կոնգրեսական․ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել մինչև Թրամփի ժամկետի ավարտը

Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն առաջ է ընթանում շատերի սպասածից ավելի արագ, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Աբրահամ Համադեն՝ անդրադառնալով տարածաշրջան կատարած այցերին։ Կոնգրեսականը կանխատեսում է, որ վերջնական խաղաղության համաձայնագիրը կարող է կնքվել նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս պաշտոնավարման ժամկետի ավարտից շատ ավելի շուտ, հայտնում է «Ազատությունը»: Արիզոնայից ընտրված հանրապետական Համադեն, որը Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի և Վետերանների հարցերով … Read more

Փաշինյանը` Փարիզում․ ՀՀ-ն մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Միջազգային տիեզերական գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի տիեզերական կարողությունների զարգացման ծրագրերն ու առաջիկա ռազմավարական նպատակները։ Նա հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար: «Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։ 2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը … Read more

Եվրախորհրդարանում սեպտեմբերի 15-ին քվեարկության կդրվի ՀՀ համար մաքսային արտոնությունների հարցը

Եվրոպական խորհրդարանում սեպտեմբերի 15-ին քվեարկության կդրվի Հայաստանից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսն ազատականացնող օրինագծը, որը նախատեսվում է կիրառել երկու տարի։ Հաստատվել է սեպտեմբերի 14–17-ը կայանալիք լիագումար նստաշրջանի վերջնական օրակարգը։ ԵԽ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հայաստանից Եվրամիություն արտահանվող ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցներ նախատեսող օրինագիծը ներառվել է Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանի օրակարգում, հայտնում է Factor.am-ը: … Read more

«Ազատություն»․ ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է Դեյվիդ Ալենի Բաքու մեկնելու նպատակը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը որոշ պարզաբանումներ է ներկայացրել ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենի Բաքու այցի վերաբերյալ, որտեղ վերջինս հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի տեղակալ Էլնուր Մամեդովի հետ, հայտնում է «Ազատությունը»: «Քանի որ TRIPP-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ, այս վարչակազմի առաջնահերթությունը պահանջում է տարածաշրջանային սերտ համակարգում։ Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանությունները համատեղ աշխատել են … Read more

ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարումը նախատեսվում է ավարտել 2027-ի հոկտեմբերին (PAN.am)

ՀՀ կառավարությունը նախատեսում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի ամբողջ փաթեթի սեփականության օտարման գործընթացն ավարտել 2027 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այդ մասին ասվում է կառավարության որոշման նախագծում։ Հանրային քննարկման դրված նախագծով սահմանվել է, որ սեփականության օտարման գործընթացի մեկնարկի վերջնաժամկետը 2027-ի մայիսի 1-ն է։ Օտարման հետ կապված գործողությունների համակարգման և դրանց համար պատասխանատվության լիազորությունը վերապահվել է ՀՀ … Read more

Ազգային գրադարանում հատուկ կարիքներին հարմարեցված ընթերցասրահ է բացվել (PAN.am)

Հայաստանի ազգային գրադարանի առաջին հարկում բացվել է նոր ընթերցասրահ, որը նախատեսվել է սահմանափակ կարողություններ ունեցող ընթերցողների համար։ Ընթերցասրահը հիմնվել է ամերիկահայ գրադարանավար Ծիածան (Ջիա) Այվազյանի կտակի համաձայն՝ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար իրականացված հատուկ նախագծի ձևաչափով, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: «Աջակից ընթերցասրահ» խորհրդանշական անվանումը կրող այս միջավայրում յուրաքանչյուր ընթերցողի համար ապահովվել … Read more

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ գործընկերության առանցքային ուղղությունները

Սեպտեմբերի 9-ին Ելիսեյան պալատում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, որին նախորդել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Ֆրանսիայի նախագահն առանձնահատուկ նշանակություն է տվել բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին համապատասխան։ … Read more

Իշխանյանը՝ Բաքվի բանտից․ Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել՝ հորդորելով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին այցելել Բաքու, ինչպես նաև դիմել է ՀՀ պետական պատասխանատուներին։ «Պարոնա՛յք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող անհատներ են։ Իմացած եղեք՝ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ, դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝ ձեր։ … Read more

Միրզոյանն ու Բայրամովն առաջիկայում կհանդիպեն (PAN.am)

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև առաջիկայում հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածություն կա։ Այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, հայտնում է Արմենպրեսը: ։ «Աշխատանքները շարունակական են, կա պայմանավորվածություն … Read more