Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ գործընկերության առանցքային ուղղությունները
Սեպտեմբերի 9-ին Ելիսեյան պալատում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը, որին նախորդել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Ֆրանսիայի նախագահն առանձնահատուկ նշանակություն է տվել բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը՝ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին համապատասխան։ … Read more