Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել են. Խուզարկվում են ընտանիքի հետ փոխկապակցված բիզնեսները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա որդի Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են,  իրավապահները շարունակում են խուզարկությունները Քոչարյանների տներում։ Խուզարկություն է իրականացվում նաև Քոչարյանի մյուս որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տանը։ Նախկին նախագահին վերաբերող վարույթով վեց ձերբակալված կա: Քննությամբ տվյալներ են ստացվել պետական գույքերի ձեռքբերման, ենթադրյալ կաշառքի և խոշոր դրամական փոխանցումների վերաբերյալ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում … Read more

Կրեմլից ասում են՝ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում (PAN.am)

Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու հարցում, եթե Հայաստանն այլևս կազմակերպությանն անդամակցելու անհրաժեշտություն չի տեսնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը Հայաստանին հեռացներ կազմակերպությունից։ «Դժվարանում եմ ընկալել, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին։ Եթե Երևանն իր … Read more

Երևանը մտադիր է մինչև 2029-ը հասնել ԵՄ վիզաների ազատականացմանը (PAN.am)

Հայաստանը մտադիր է 2029-ի ընթացքում հասնել Եվրամիության հետ վիզաների ազատականացմանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում։ Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ վարչապետը նշել է, որ ներկայում Հայաստանը միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը վիզաների ազատականացման շուրջ ակտիվ բանակցություններ է վարում։ «Եվ մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասել է նա … Read more

Ալեն Սիմոնյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի պատվի և արժանապատվության հայցը մերժվել է

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացրած հայցը։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Սիմոնյանի իրավունքների դատական պաշտպանությունն իրականացրած «AM» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում։ 2025 թվականի մայիսի 19-ին ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «… Ես համարում … Read more

Հայաստանում ստեղծվել է քաղաքական հետապնդվողների փաստագրված ռեգիստր (PAN.am)

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը Հայաստանում գործարկել է քաղաքական հետապնդվողների ռեգիստր, որտեղ ներառվելու են ՔԻՀԿ-ի ուսումնասիրությամբ քաղաքական բնույթ ունեցող հետապնդումների ենթարկված անձինք։ Կենտրոնի պարզաբանմամբ՝ ռեգիստրը ստեղծվել է որպես քաղաքացիական վերահսկողության գործիք։ Այն հասարակությանը, լրագրողներին և միջազգային կառույցներին հնարավորություն է տալիս ամբողջական պատկեր ստանալ ու հաշվետվողականություն պահանջել այն դեպքերում, երբ իրավական համակարգը ծառայեցվում է քաղաքական նպատակների։ «Այսօր … Read more

TRIPP-ի երկաթուղին անցնելու է Արաքսի ափով․ Փաշինյանը մանրամասնել է ուղին (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացրել է TRIPP-ի երկաթուղու երթուղին և անդրադարձել դրա տնտեսական ու տարածաշրջանային նշանակությանը։ «TRIPP-ն անցնելու է Նռնաձոր-Ագարակով, ՀՀ հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած` բոլորիս հայտնի գծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Սրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես Արևելքից Արևմուտք, … Read more

ՀԱԵ «փաստացի պետի» հեռացումն ու եկեղեցու «բարենորոգումը»՝ կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնում

Կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնում Հայ առաքելական եկեղեցու բարենորոգումը ներկայացվել է որպես «արժեքահենք հոգևոր կյանք» ունենալու համար անհրաժեշտ պայման։ Փաստաթղթում արձանագրվել է, որ եկեղեցու «բարենորոգման» օրակարգը պետք է նպատակաուղղված լինի այն «կանոնականության դաշտ բերելուն» և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն, հայտնում է Factor.am-ը։ Կառավարությունը նախատեսել է ապահովել ՀԱԵ «փաստացի պետի» հեռացումը, որը ծրագրում ներկայացվել … Read more

425 մլն դրամ՝ թզի և դեղձի մթերմանը (PAN.am)

Օգոստոսի 18-ից սեպտեմբերի 1-ը մոտ 400 տոննա թզի և 3000 տոննա դեղձի մթերման համար նախատեսվել է տրամադրել մոտ 425 մլն դրամ փոխհատուցում, հայտնում է Sputnik Արմենիան։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։ Սահմանվել է, որ փոխհատուցումը տրամադրվելու է հետևյալ սկզբունքով՝ վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մինչև 400 տոննա մթերվող թզի յուրաքանչյուր 1 կգ-ի համար նախատեսվել … Read more

Հունիսի 23-ը՝ Հանրային ծառայողի օր (PAN.am)

Հայաստանում հունիսի 23-ը սահմանվելու է որպես Հանրային ծառայողի օր, սակայն այն աշխատանքային է լինելու։ Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Նախաձեռնության հեղինակները հիմնավորել են, որ դրա նպատակն է արժևորել հանրային ծառայողների աշխատանքն ու ներդրումը, ինչպես նաև շեշտադրել հանրային ծառայության համակարգի միասնականությունը։ Հիմնավորման համաձայն՝ այդ օրը պետք է դառնա հանրային ծառայողների մասնագիտական գործունեությունն ու աշխատանքն արժևորող … Read more

ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության

Ռուսաստանը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ ծրագիր, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ Ռոսսելխոզնադզորին հղումով։ «Ռոսսելխոզնադզորը հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ, ինչպես նաև հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջները պահպանելու համար», — հայտարարել են գերատեսչությունից։ Մայիսի սկզբից Ռուսաստանը սկսել է սահմանափակումներ … Read more