Եղոյան․ Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ՝ դա 2036 թվականն է (PAN.am)

Հայկական ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը 2036 թվականն է, և այն չի որոշվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի կառավարության կողմից, քանի որ խոսքը կայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամանակահատվածի մասին է, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը: Նա այդպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Հայկական ատոմակայանը փակելու անհրաժեշտության մասին: … Read more

Վիճաբանություն ԱԺ-ում՝ կաթողիկոսի անվան շուրջ (PAN.am)

Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն է ծավալվել Հայ Առաքելական Եկեղեցու ու Գարեգին Բ-ի շուրջ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդմանը, որ ԱԺ իշխող ուժի և ընդդիմության միջև կրոնական տարբերություն կա, հայտնել է, որ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, իր աղջիկները կնքվել են Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ ինքն ամուսնացել … Read more

Վաշինգտոնում հանդիպել են ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետները (PAN.am)

Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը թե՛ նախորդ տարի կայացած գագաթնաժողովի կազմակերպման, թե՛ այս տարվա … Read more

Գաբրիելյան․ Մեր Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից

Սահմանադրության մեջ գրված չէ, որ եկեղեցին անջատ է պետությունից, առավել ևս՝ Հայ Առաքելական եկեղեցին, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն Ազգային ժողովի օգոստոսի 11-ի նիստում, հայտնում է 1lurer.am-ը: «Երբ ընդունվել է 1995-ի Սահմանադրությունը, այդտեղ չկար ոչինչ եկեղեցու մասին, կար միայն կրոնական, խղճի ազատության մասին: 2005-ին առաջին անգամ, երբ Սահմանադրական փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանն անցկացրեց, … Read more

Խանդանյան․ ՀՀ–ի համար գազի մատակարարման նոր աղբյուր կարող է կառուցվել TRIPP-ի շրջանակում

TRIPP-ի շրջանակում Հայաստանի համար կարող է ստեղծվել գազի մատակարարման լրացուցիչ աղբյուր, հայտարարել է ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ «TRIPP նախագիծը միայն երկաթուղու մասին չէ, այն նաև վերաբերում է գազատարին։ Այսինքն ՝ դրա շրջանակներում Հայաստանի տարածքով գազամուղ է անցնելու։ Եվ դա ևս մեկ հնարավորություն է որպես լրացուցիչ գազի աղբյուր»,– ասել է Խանդանյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նա … Read more

Գալուզին․ ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ ՀՀ-ն մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ակնհայտ է, որ եթե մինչև այդ պահը հանրաքվե անցկացնելու կոչը չլսվի, առաջնորդներն այդ փաստը հաշվի կառնեն համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս»,- նշել է նա։ … Read more

Գալուզին․ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության՝ նոյեմբերի 11-ին նախատեսված գագաթնաժողովում։ Այդ մասին ասել է ՏՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ Հավաքական անվտանգության խորհրդի իրավասությանն է պատկանում (դրա կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները), որն իրավունք ունի … Read more

Երկրաշարժ՝ Վարդենիսից հյուսիս-արևելք (PAN.am)

Օգոստոսի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 23։11-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19։11-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցն արձանագրել է 3․8 մագնիտուդով երկրաշարժ՝ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ։ Ցնցումները զգացվել են Գեղարքունիքի մարզի … Read more

ԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի 1-ամյակի առթիվ

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Նշվում է, որ մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պատմական գագաթնաժողովը, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ … Read more