ՀՀ-ն տոնում է անկախության 35-ամյակը (PAN.am)

Անկախ Հայաստանի Հանրապետությունը 35 տարեկան է: Ավելի քան երեք տասնամյակ առաջ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով «այո» է ասել անկախությանը։ Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե է անցկացվել ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, որին «կողմ» է քվեարկել ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ: 1991-ի սեպտեմբերի … Read more

Արցախի հայաթափումից անցել է 3 տարի (PAN.am)

Արցախի հայաթափումից 3 տարի է անցել: Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին՝ 13:00-ին մոտ, Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Հարվածների թիրախում էին ոչ միայն դիրքերը, այլև Ստեփանակերտն ու մի շարք այլ բնակավայրեր։ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական դիրքերն ու ճանապարհները, ինչի հետևանքով Արցախի պաշտպանական ուժերը հայտնվել են … Read more

Գալուզին․ ՀԷՑ-ի պետականացումը ՀՀ-ում ավելի շատ քաղաքական դրդապատճառով հաշվեհարդարի է նմանվում

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կասկածի տակ է դրել Երևանի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման համար ներկայացված հիմնավորումների արժանահավատությունը՝ նշելով, որ դա «ավելի շատ քաղաքական դրդապատճառով հաշվեհարդարի է նմանվում»: Հայաստանում ռուսական տնտեսական օպերատորների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանելով՝ դիվանագետը որպես օրինակ է մատնանշել գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շարունակվող ազգայնացման … Read more

Սահակյան․ Բաքուն ՄԻԵԴ-ին չի ներկայացրել հայ գերիների վիճակը պատկերող լուսանկարներ

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին որոշ բժշկական փաստաթղթեր է փոխանցել, սակայն, ոչ ամբողջական, ինչպես նաև չի տրամադրել լուսանկարներ, որոնք կներկայացնեին հայ գերիների փաստացի վիճակը, հայտարարել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Բժշկական փաստաթղթերը տեղի քրեակատարողական հիմնարկներում իրականացված բուժհետազոտությունների արդյունքներով են և չեն արտացոլում այլ աղբյուրներից հայտնի տեղեկությունները, հայտնում է Sputnik Արմենիան: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը … Read more

Փաշինյան. Ալիևը հավասարապես արժանի է Հեսսեյան խաղաղության մրցանակին (PAN.am)

Գերմանական Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը, որտեղ նա հանդես է եկել ելույթով: Փաշինյանն իր գնահատանքն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ նա «հավասարապես արժանի է այս մրցանակին», հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Նա նաև գնահատանքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

Շևցով․ Երևանը կարող է ապօրինի յուրացնել ռուսական արդյունաբերական և ենթակռուցվածքային ձեռնարկությունները

Երևանը կարող է ապօրինի յուրացնել Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «Մենք նաև արձանագրում ենք նշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,- ասել է նա, գրում է Interfaxy: Նա այդպես է մեկնաբանել Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի՝ սեպտեմբերի 17-ի … Read more

Վարդանյանը` Ադրբեջանի ՄԻՊ-ին. Հետևեք ձեր իսկ օրենքներին (PAN.am)

Բաքվի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ առաջարկելով հանդիպել բանտարկյալների հետ և հետևել իրենց իսկ օրենքներին: «Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»,-ասել է նա: Վարդանյանը, որը Հայաստանի ևս տասնութ քաղաքացիների հետ գտնվում է Ումբակի … Read more

ՍԱՏՄ-ն նմուշներ է վերցրել խանութում մրգերին «Դիխլոֆոս» փչելու վերաբերյալ տեսանյութից հետո

ՍԱՏՄ-ն անհապաղ վերահսկողություն է իրականացրել սոցիալական ցանցերում տարածված՝ վաճառվող սննդամթերքի վրա միջատասպան նյութ կիրառելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա։ Տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժինը տեղում վերցրել է նմուշներ և տվել լաբորատոր փորձաքննության, ասվում է հաղորդագրության մեջ: «Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի … Read more

Պապոյան․ Հայկական ապրանքների արտահանումը ԵՄ աճել է 72․9 տոկոսով (PAN.am)

2026 թվականի հունվար–հունիսին հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵՄ ավելացել է 72․9 տոկոսով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա նշել է, որ նույն ժամանակահատվածում հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի Հնդկաստան կրկնապատկվել է՝ գրանցելով 100 տոկոս աճ, Չինաստանի ուղղությամբ աճը կազմել է 66․8 տոկոս, իսկ ԱՄՆ՝ 4․2 տոկոսով։ Նախարարը … Read more

Իրանի դեսպան․ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարց ներկայում չի քննարկվում

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն այժմ չի քննարկվում, և առկա խնդիրը հաջողվել է հաղթահարել։ Այդ մասին դեսպանն ասել է «TRIPP. վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովի ընթացքում։ Նա նշել է, որ TRIPP նախագիծն ամբողջությամբ չի արտացոլել այն նպատակներն ու խնդիրները, որոնք Անկարան և Բաքուն առաջադրել էին՝ արտատարածքային միջանցք ստանալու … Read more